Սովորողի անհատական ուսպլան

Սովորողի ապրիլ ամսվա անհատական պլան 

Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝  «Զատիկ» նախագիծ,  «Ընթերցում ենք ու դիտում» նախագիծ։

Անուն
Ազգանուն

Աշոտ Բարսեղյան-Աշոտ Բարսեղյան

Վահան Պետրոսյան-Վահան Պետրոսյան

Րաֆֆի Հարությունյան-Րաֆֆի Հարությունյան

Զաքյան Ռաֆայել-Ռաֆայել Զաքյան

Լիա Մկրտչյան-Լիա Մկրտչյան

Ալեն Նազարյան-Ալեն Նազարյան

Անահիտ Թովմասյան-Անահիտ Թովմասյան

Գոհարիկ Հովհաննիսյան-Գոհար Հովհաննիսյան

Լաուրա Ղազարյան-Լաուրա Ղազարյան

Ադել Կարապետյան-Կարապետյան Ադել

Սոսե Ժամհարյան-Սոսե Ժամհարյան

Գոռ Մանուկյան-Գոռ Մանուկյան

Վիկտորիա Փիրումյան-Վիկտորիա Փիրումյան

«Ընթերցում ենք ու դիտում» նախագիծ

Նախագիծն իրականացնում եմ 2-րդ դասարանի սովորողների հետ:
Նախագծի շրջանակում կարդում ենք Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները:
Հանս Քրիստիան Անդերսենի — «Մատնաչափիկը» , «Վայրի կարապներ»«Ձյունե թագուհի»

Ընթերցելուց և քննարկելուց հետո դիտում ենք Մատմաչափիկը ,  Վայրի կարապները ,  Ձյունե թագուհին  մուլտֆիլմերը։

Ընթերցումներից ու դիտելուց հետո, սովորողների հետ օնլայն հարթակում կկազմակերպենք քննարկումներ: Կհամեմատենք մեր ընթերցած հեքիաթների և մուլտֆիլմի ընդհանրություններն ու տարբերությունները:

Ամփոփում՝

Ընթերցողական նախագծերի ամփոփում, ստեղծագործում են սովորողները, հետևեք նրանց հորինուկներին։

Աշոտ Բարսեղյան-Երազկոտ ձվիկը

Րաֆֆի Հարությունյան-Ինչպե՞ս ձվիկը Զատիկին կարմիր դարձավ

Աշոտ Բարսեղյան-Զատկի տոնից փախած ձվիկը

Վահագն Հովհաննիսյան-Զատկի տոնից փախած ձվիկը

Աշոտ Գրիգորյան-Զատկի տոնից փախած ձվիկը

Վահան Պետրոսյան-Զարմանահրաշ ձվիկը

Լիա Մկրտչյան-Երազկոտ ձվիկը

Արես Սուքիասյան-Երազկոտ ձվիկը

Հասմիկ Ալեքսանյան-Ձվիկի երազանքը

Դանիել Մաղաքյան-Ինչպե՞ս ձվիկը Զատկին կարմիր դարձավ

Նարեկ Ղարիբյան-Երազկոտ ձվիկը կամ ինչպե՞ս ձվիկը Զատկին կարմիր դարձավ

Տիգրան Ղազինյան-Երազկոտ ձվիկը

Սոսե Ժամհարյան-Երազկոտ ձվիկը

Ստեփան Բաբայան-Ինչպե՞ս ձվիկը Զատկին կարմիր դարձավ

Գոռ Մանուկյան-Զատկի տոնից փախած ձվիկը

Ռաֆայել Զաքյան-Ինչպե՞ս ձվիկը Զատկին կարմիր դարձավ

Ադել Կարապետյան-Երազկոտ ձվիկը

Վիկտորիա Փիրումյան-Երազկոտ ձվիկը

Ալեն Նազարյան-Երազկոտ ձվիկը

Լաուրա Ղազարյան-Մի կարմիր ձվիկի պատմություն

Հանս Քրիստիան Անդերսեն | Վայրի կարապներ

Թագավորն ուներ տասնմեկ որդի և մեկ դուստր, որի անունն էր Էլիզա: Բոլորը երջանիկ էին, քանի դեռ չէր հայտնվել կախարդ խորթ մայրը: Նա գյուղ է ուղարկում Էլիզային, իսկ եղբայրներին դարձնում է սպիտակ կարապներ: Նրանք թռչում-հեռանում են: Էլիզան օր-օրի ավելի է գեղեցկանում, սակայն շատ է տխրում՝ հիշելով իր եղբայրներին: Երբ նա վերադառնում է դղյակ, խորթ մայրը երեք դոդոշների օգնությամբ փորձում է այլանդակ դարձնել Էլիզային: Սակայն դոդոշները դիպչելով Էլիզային վերածվում են կարմիր կակաչների: Այդ ժամանակ խորթ մայրը ցեխ է քսում քնած Էլիզայի դեմքին, այնպես որ անգամ հայրը առավոտյան չի ճանաչում իր աղջկան և վտարում է դղյակից:

Գիշերը Էլիզան անցկացնում է անտառում և երազում տեսնում է եղբայրներին: Առավոտյան նա լվացվում է լճակում և նորից դառնում է գեղեցկուհի: Ճանապարհին հանդիպած ծեր կինը տալիս է նրան հատապտուղներ և ցույց է տալիս գետը, որտեղ տեսել է ոսկե թագերով տասնմեկ կարապների: Հաջորդ օրը Էլիզան այստեղ գտնում է իր եղբայրներին և նրանք կողովով տանում են քրոջն իրենց հետ: Երազում Էլիզան տեսնում է, որ մի փերի սովորեցնում է իրեն, թե ինչպես կարելի է եղբայրներին վերադարձնել իրենց մարդկային կերպարանքը: Էլիզան պիտի գերեզմանոցում աճող եղինջից տասնմեկ շապիկ  կարի իր եղբայրների համար: Բայց ողջ աշխատանքի ընթացքում նա չպիտի արտասանի ոչ մի բառ, այլապես եղբայրները կմեռնեն:

Երբ Էլիզան գործում է արդեն երկրորդ շապիկը, նրան գտնում և սիրահարվում է այդ երկրի թագավորը: Նա ամուսնանում է անտառային գեղեցկուհու հետ և տանում է իր դղյակը: Անգամ հատուկ սենյակ է տեղափոխում աղջկա հավաքած ողջ եղինջը: Սակայն արքեպիսկոպոսը պնդում է, որ Էլիզան վհուկ է, և մի գիշեր տեսնում է, թե ինչպես է աղջիկը գերեզմանոցում եղինջ քաղում: Ժողովուրդը պահանջում է, որ նրան հրի մատնեն:

Բանտում Էլիզան գործում է վերջին՝ տասնմեկերորդ շապիկը: Եղբայրները գալիս են թագավորի մոտ, որպեսզի պաշտպանեն իրենց քրոջը, սակայն չեն հասցնում և լուսաբացին նորից վերածվում են կարապների:

Առավոտյան, երբ Էլիզային տանում են դեպի խարույկը, ամբոխն ուզում է խլել նրանից եղնջե շապիկները: Սակայն թռչելով գալիս են եղբայրները և նա հասցնում է հագցնել նրանց շապիկները: Կարապները վերածվում են մարդկանց և ամեն բան պատմում են: Խարույկի համար պատրաստված գերանները վերածվում են վարդի թփի, որի վրա աճում է մեկ սպիտակ վարդ: Այդ վարդը թագավորը դնում է ուշակորույս եղած Էլիզայի կրծքին, և նա ուշքի է գալիս: Նրա սրտում հանգստություն և երջանկություն է:

«Մատնաչափիկ» համառոտ

Մի կին ծաղկամանի մեջ ծաղիկ է աճեցնում: Բացված կոկոնից դուրս է գալիս փոքրիկ աղջիկ, որին  կինը կոչում է Մատնաչափիկ: Աղջիկը շատ գեղեցիկ է և դա նկատում է գորտը: Սա որոշում է ամուսնացնել Մատնաչափիկին իր որդու հետ: Գիշերը նա գողանում է աղջկան և տանում ճահիճ: Գորտի որդին իսկույն սիրահարվում է, և որպեսզի Մատնաչափիկը չփախչի, նստեցնում է նրան ջրաշուշանի տերևի վրա: Աղջկան օգնության են գալիս ձկները: Նրանք կրծում են տերևի ցողունը, իսկ թիթեռը, որին նույնպես դուր էր եկել Մատնաչափիկը, բռնում է աղջկա գոտին և թռչելով իր ետևից է տանում տերևը, այնպես որ այն սահում է ջրի մակերևույթով: Սակայն աղջկան փախցնում է մայիսյան բզեզը: Նա բերում է Մատնաչափիկին իր ընկերների և ծանոթների մոտ: Սակայն նրանք չեն հավանում աղջկան,որովհետև նրանք ունեն գեղեցիկի մասին իրենց հատուկ բզեզային պատկերացումները: Մատնաչափիկը մենակ է մնում անտառում: Նա անցկացնում է ամառը և աշունը, իսկ երբ գալիս է ձմեռը, սկսում է մրսել: Նրան հայտնաբերում է դաշտամուկը, որը նրան տեղ է տալիս իր բնում: Հետո մուկը որոշում է վաճառել Մատնաչափիկին իր հարևանին՝ կույր խլուրդին: Խլուրդը հարուստ և շատ ագահ է: Նա խոստանում է մտածել ամուսնության մասին: Նա ցույց է տալիս Մատնաչափիկին իր ստորգետնյա հարստությունները: Սրահներից մեկում Մատնաչափիկը գտնում է սառած ծիծեռնակի: Խլուրդը և դաշտամուկը կարծում են, որ ծիծեռնակը մեռել է, սակայն Մատնաչափիկը ծածուկ հոգ է տանում թռչնակի մասին, և սա ապաքինվում է: Գալիս է գարուն և ծիծեռնակը դուրս է թռչում խլուրդի սրահից:

Այդ ժամանակ խլուրդը վերջնականապես կողմնորոշվում է և որոշում է ամուսնանալ: Մատնաչափիկը շատ է տխրում, որովհետև նա բոլորովին չի ցանկանում ամուսնանալ խլուրդի հետ: Գալիս է հարսանիքի օրը: Մատնաչափիկը որոշում է դուրս գալ վերջին անգամ լույս աշխարհ և հրաժեշտ տալ արևին: Այդ ժամանակ երկնքում երևում է ծիծեռնակը, որին աղջիկը փրկել էր: Նա իր մեջքին է նստեցնում Մատնաչափիկին և տանում իր հետ տաք երկրներ՝ փրկելով ժլատ խլուրդից:

Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: Այստեղ նա ծանոթանում է էլֆերի թագավորի հետ: Նրանք իսկույն սիրահարվում են և ամուսնանում: Մատնաչափիկը դառնում է էլֆերի թագուհի: 

Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհի» համառոտ

Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է Տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է:

Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին:

Գալիս է ձմեռը: Կայուսը գնում է կենտրոնական հրապարակ սահնակ քշելու: Հրապարակում հայտնվում է գեղեցիկ մի կին, որի հագին ճերմակ զգեստ է: Դա Ձյունե թագուհին է: Կայուսը նրա կառքին է կապում իր սահնակը և նրանք դուրս են գալիս քաղաքից: Ձյունե թագուհին համբուրում է Կայուսին և սա մոռանում է իր հարազատներին և Գերդային:

Երբ Կայուսը չի վերադառնում, Գերդան շատ է լաց լինում: Սակայն աղջիկը չի հավատում, որ տղան մեռել է և գնում է նրան փնտրելու: Հայտնվում է կախարդ կնոջ մոտ, որն ունի հրաշալի այգի: Կախարդն այնպես է անում, որ Գերդան ամեն բան մոռանա և մնա իր մոտ, այգում, որտեղ միշտ ամառ է: Սակայն այգու վարդերը մի օր հիշեցնում են Գերդային Կայուսի մասին: Նա հարցնում է վարդերին, թե արդյոք Կայուսը հողի տակ պառկածների մեջ է: Ստանում է բացասական պատասխան: Գերդան հեռանում է կախարդուհուց: Նա հանդիպում է մեծ ագռավին և հարցնում է նրան Կայուսի մասին: Ագռավը ունի հարսնացու, որը ծառայում է պալատում: Նրանից իմացել է, որ արքայադուստրը ամուսնանում է մի հրաշալի տղայի հետ: Նկարագրությունից Գերդան որոշում է, որ այդ տղան Կայուսն է: Ագռավների օգնությամբ Գերդան թափանցում է պալատ: Սակայն արքայադստեր փեսացուն Կայուսը չէ: Արքայադուստրը, լսելով Գերդայի պատմությունը, նրան կառք է նվիրում, որպեսզի աղջիկը հեշտությամբ շրջի երկրով և գտնի իր Կայուսին:

Անտառում Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները: Գերի են վերցնում Գերդային: Նա հայտնվում է ավազակապետուհու քմահաճ դստեր ավարների թվում: Սա ցույց է տալիս Գերդային իր գազանանոցը՝ եղջերուին, թռչուններին, նապաստակներին… Լսելով աղջկա պատմությունը՝ նա եղջերուին պատվիրում է հասցնել Գերդային հյուսիս, որտեղ ապրում է Ձյունե թագուհին:

Եղջերուն բերում է Գերդային ծեր լապլանդուհու մոտ: Սա նամակ է գրում ֆինուհուն, որն ապրում է Ձյունե թագուհու հարևանությամբ: Ֆինուհին ասում է, որ քանի դեռ Կայուսի աչքում և սրտում նստած են սատանայական հայելու բեկորները, նա կմնա չար ու կոպիտ տղա: Սակայն Գերդան իր անմեղ մանկական սրտով կարող է հալեցնել սառույցը:

Ձյունե թագուհու պալատ Գերդան հասնում է միայնակ, եղջերուն այլևս չի կարող ուղեցել նրան: Նա տեսնում է Կայուսին, որը սառցե ֆիգուրներ է դասավորում: Նա ուզում է սարքել «հավերժություն» բառը: Դա Ձյունե թագուհու հանձնարարությունն է: Գերդան գրկում է Կայուսին և հալեցնում է նրա սրտի սառույցը: Կայուսը արտասվում է և նրա աչքից դուրս է գալիս հայելու բեկորը:

Նրանք վերադառնում են տուն: Ճանապարհին հանդիպում են եղջերուին, հետո ֆինուհուն և լապլանդուհուն: Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում է, որ ագռավը մահացել է և նրա կինը դարձել է այրի: Իսկ տանը Կայուսին և Գերդային սպասում են վարդերի երկու հրաշալի թփերը: