«Ճամփորդները»․ ընտանեկան ռադիոթատրոն

Ընտանեկան ռադիոթատրոն, կարդում են Վիկտորիա Փիրումյանը և մայրիկը՝ Էլինա Սահակովան։

Հովհաննես Թումանյան «Ճամփորդները»

Հեքիաթի ժամ

Դասարանական TV հաղորդում․«Հեքիաթի ժամ»։ Նախագիծը համակարգում են Արևմտյան դպրոցի ծնողները և Լուսինե Պետրոսյանը։ Հաղորդավար՝ Վիկտարիա Փիրումյան։

«Շոկոլադե ճանապարհը» Ջաննի Ռոդարի

Խնդիրներ է առաջարկում Վիկտորիան

1.Մայրիկը թխեց 36 բլիթ։ Եվ հավասարապես բաժանեց իր 3 երեխաների մեջ։

Քանի՞ բլիթ հասավ 3 երեխային։

2.Անին ունի 66 մատիտ։ Իսկ Արամը 2 անգամ շատ։ Քանի՞ մատիտ ունի Արամը։

3.Անուշը ունի 55 ծաղիկ։ Իսկ Գոռը 2 անգամ շատ։ Քանի՞ ծաղիկ ունի Գոռը։

4.Տատիկը գնեց 27 բանան։ Եվ հավասարապես բաժանեց իր 3 թոռնիկների մեջ։

Քանի՞ բանան ունեցան թոռնիկները։

5․Եվան ունի 33 կակաչ։ Իսկ Սյուզին 3 անգամ շատ։ Քանի կակաչ աղջիկները ունեն միասին։

 

Հետաքրքիր փաստեր մեղուների մասին, «Դասարանական TV»

«Հետաքրքիր փաստեր» Դասարանական TV: Մեղուների մասին է պատմում Վիկտորիա Փիրումյանը։

Կորած քոթոթը

thumbnail_Փոքրիկ քոթոթը.png

Մի օր մի արջ զբոսնում էր անտառում։ Հանկարծ նա տեսավ, որ մի փոքրիկ արջուկ ընկել է շատ խորը փոսի մեջ։ Արջը շտապ վազեց, որ օգնի փոքրիկ արջուկին։ Նա պարան գցեց փոսի մեջ, որ արջուկը բարձրանա։ Արջուկը չէր կարողանում բարձանալ, որոհետև փոքրիկ էր։ Մեծ արջը բռնեց փոքրիկ արջի թաթերից և քաշեց վերև, որ հանի քոթոթին։ Արջը հանեց փոքր արջուկին։ Փոքրիկն ասաց․

— Դու գիտե՞ս, որ ես ընտանիք ունեմ, բայց կորցրել եմ նրան։

— Ոչ, — ասաց մեծ արջը։

— Դու կօգնե՞ս ինձ գտնել իմ ընտանիքը,— հարցրեց փոքր արջուկը։

— Այո, — պատասխանեց մեծ արջը։

— Դե, գնացինք, — ասաց քոթոթը։

Երկու արջերը գնացին փոքրիկ արջուկի ընտանիքը փնտրելու։ Մեծ արջը հանդիպեց մի ընտանիքի և ասաց․

— Տե՛ս, սա՞ է քո ընտանիքը։

— Երևի սա է իմ ընտանիքը, —ասաց փոքրիկ արջուկը։

Արջերը գնացին այդ ընտանիքի մոտ։ Փոքրիկ արջուկը տեսավ իր մայրիկին և հայրիկին ու շատ ուրախացավ։

Մայրիկն ու հայրիկը տեսան իրենց քոթոթին և ուրախացան։ Արջերի ընտանիքը միավորվեց և նրանք սկսեցին ապրել ուրախ ու երջանիկ, իսկ քոթոթը դրանից հետո ավելի ուշադիր էր լինում անտառում զբոսնելիս։

Հարթակում ընտանեկան դպրոցն է

thumbnail_IMG_6730Կորոնավիրուսային վարակի պանդեմիայով պայմանավորված արդեն մեկուկես ամիս է Հայաստանը գտնվում է արտակարգ դրության պայմաններում, իսկ կրթական համակարգն անցել է հեռահար ուսուցման։ Ի տարբերություն մյուս դպրոցների՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հեռահար ուսուցման է անցել մարտի 1-ից։ Խոստովանեմ, որ սկզբից դժվար էր ինձ համար, որովհետև աշխատանքի գնալ-գալու հետ մեկտեղ պետք է հասցնեի երեք երեխայի հետ տեսագրություններ և ձայնագրություններ անել, մոնտաժել և այլն։

Հիմա ես էլ եմ հեռահար աշխատում։ Աստիճանաբար հունի մեջ ենք ընկել։  Այս փորձը ցույց տվեց, որ մեր համալիրի պարագայում առցանց ուսուցման համակարգը կայացած է, որովհետև սովորողները ոչ մի օր չկորցրեցին և ուսումնական գործընթացը չտուժեց։

Առցանց դասերի ընթացքում հնարավորություն ունեմ հետևել երեխայիս մասնակցությանը դասին այնպես, ինչպես ներկա կգտնվեի դպրոցում՝ դասին նստած։ Դասապատրաստման գործընթացումմներգրավված է ամբողջ ընտանիքը․ աշխատանքի բաժանում ենք կատարել, իսկ համակարգողը մայրիկն է՝ ես։ Անգլերենի և մաթեմատիկայի գծով համակարգողը հայրիկն է, մայրենին և ռուսերենը ինձ վրա են։ Աուդիո/վիդեոձայնագրությունը նույնպես իմ պարտականությունների մեջ է։

Քանի որ մեր տանը կա երեք սեբաստացի, մեր ընտանեկան նախագծերի մեջ մշտապես երեքն էլ ներգրավված են լինում։ Կամ երկու քույրիկներն են լինում։ Բազմաթիվ նախագծերում քույրիկներն օգնում են եղբորը՝ Ալեքսանդրին։

Վիկտորիան օգնում է Արփիին չափել և հաշվել սենյակների պարագիծը։ Ալեքսանդրը օգնում է Վիկտորիային բեմականացնել հատված «Վինի Փուհ» մուլտֆիլմից: Արփին և Վիկտորիան կատարում են անգլերենի առաջադրանքը:

Քույրիկները շատ են օգնել Ալեքսանդրին տեխնոլոգիայի առաջադրանքները կատարելու  գործում

Մեր Ալեքսանդրը երգել-պարելու հետ այդքան էլ սեր չունի, դրա համար քույրիկները միշտ նրան գալիս են օգնության։ Երգում են Հաղչա հուղչա։ Ապակյա նվագախումբ կազմեցին ու նվագեցին։

Միասին, այդ թվում նաև՝ մեր փիսոն, Արփիի համար բեմականացրել են «Репка» հեքիաթը։

Ինքնակրթության շրջանակում կատարել ենք այս նախագծերը՝ կարդում և քննարկում ենք Խելոքն ու հիմարը , սովորում ենք երկրների դրոշները։

Ընտանեկան նախագծերը հիմնականում վերաբերում են «Զատիկ» թեմային՝ Զարդածառ,
Կուլիչ են թխում երեքով խոհանոցում ։ Քույրիկների զատկական խաղը: Իհարկե չէինք կարող անտեսել մեր ընտանի կենդանուն։

Պարզվում է, որ այս երկու ամսվա ընթացքում բավականին շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել։ Կարծում եմ սովորողներին հետաքրքիր կլինի նաև ուսումնասիրել շրջակա միջավայրին վերաբերող թեմաներ կամ բնության որևէ երևույթ։ Կարելի է առաջարկել, որ սկսեն աշխատել որևէ նյութի վրա, մոտ երկու շաբաթ ուսումնասիրեն, համացանցից փաստեր գտնեն, դիտարկումներ կատարեն, հետո ամփոփեն (տեսանյութ կամ պատում)։

Ընտանեկան ուսուցման մասին է պատմում Արևմտյան դպրոցի սովորողներ Վիկտարիայի, Արփիի, Ալեքսանդրի մայրիկ Էլինան։