Օգոստոսի 21-29․մանկավարժական բաց ճամբար

9։00-12։00՝ մանկավարժական բաց ճամբար հեղինակային կրթական ցանցի կրթահամալիրի Արևմտյան դպրոցում

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  • ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ, ուսումնական պլանի կազմակերպման խնդիրներ, լուծումներ
    կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր
  • անհատական պլանով այլ աշխատանք
  • աշխատողների անհատական պլանների հրապարակում՝ սեպտեմբերի 2-6-ի, ուսումնական առաջին շրջանի՝ ուսումնական ծանրաբեռնվածությամբ, նախագծերով, ճամփորդություններով, ճամբարներով…

12։00-12։30՝ ընդմիջում դպրոցներում Շարունակել կարդալ

Advertisements

Նախագծային շաբաթ. սեպտեմբերի 2-6

Նախագիծն իրականացնելու եմ 2-րդ դասարանի սովորողների հետ։
Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 2-ից 6-ը

Առաջին օրը սովորողների հետ վերհիշում ենք ՏՀՏ գիտելիքները և ամրապնդում: Հաջորդ օրերին, սովորում ենք էլեկտրոնային փոստից օգտվել.

  • Մուտք գործել էլեկտրոնային հասցե
  • գրել նամակ և գտնել ընկերոջ էլ. հասցեն
  • կցել նկար, ֆայլ
  • նամակն ուղարկել խմբին, անհատական

Քննարկում ենք «Ամառային ուսումնական արձակուրդ» նախագիծը դիտում ենք նյութերը, հրապարակում դասարանական բլոգում։

«Ամառային ուսումնական արձակուրդ» նախագիծ

Տևողությունը հուլիսի 1- օգոստոսի 30

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիներ

Ամառային արձակուրդներին իրականացվող նախագծերն են՝

Մեր բակի (գյուղի, հանգստյան գոտու) ամառը-ֆոտոշարքի ստեղծում (նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու,  դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը)
Ամեն սովորող նկարում է իր բակը,  իր փողոցը և ֆոտոպատումը ուղարկում ինձ։ Ամառային արձակուրդի ընթացքում մեկնելով ճամփորդության քաղաքից, երկրից դուրս, կամ որևէ հանգստավայր, գյուղ, բարեկամ-հարազատների տուն, առաջարկում եմ պատմել ձեր ամառային ճամփորդության մասին: Պատումն իր մեջ կարող է ներառել.

  • տեղեկություններ տվյալ վայրի, տեղանքի մասին.
  • այցելությունների, արկածների, առօրյայի, անսովոր ու սովորական դեպքերի, դիպվածների, հանդիպումների, ստացած տպավորությունների մասին պատում

Թեման կարող եք ներկայացնել ֆոտոշարքի, տեսանյութի, հարցազրույցի, պատումի տեսքով:

Ամառային ընթերցանություն-Խոսում են արդեն երկրորդ դասարան տեղափոխվողները (բանավոր խոսքի զարգացում)

Ամառային արձակուրդի ընթացքում առաջարկում եմ ընթերցել՝

Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ», Դ․Բիսեթ Ամառային ընթերցարան Դ․ Բիսեթ, Ջ. Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով», Ա. Ա. Միլն «Վինի Թուխ» կամ ինքդ ընտրիր  մի գիրք կամ ստեղծագործություն, կարդա, պատմիր կարդացածիդ մասին այնպես, որ ընկերներդ էլ ուզեն կարդալ այդ գիրքը:

Առաջարկվող գրքերից կարող ես ընտրել, ինչպես նաև կարող ես ընտրել առաջարկավող հեքիաթներից:

Ընթերցելուց հետո առանձնացնում ես մեկ հեքիաթ կամ գիրք, որը շատ ես հավանել, և այն ներկայացնում ես՝

  • աուդիո կամ վիդեո տարբերակով. երբ գեղեցիկ ընթերցում ես (նաև դերային ընթերցմամբ) ու ձայնագրում-տեսագրում են.
  • գրում ես, թե կարդացածդ գիրքը, հեքիաթը ինչի մասին է, ինչու է այն քեզ դուր եկել, ինչու ես խորհուրդ տալիս, որ մյուսներն էլ կարդան: Այդ հեքիաթի կամ գրքի համար համակարգչային նկարչական ծրագրով նկար ես պատրաստում.

Դուրս ես գրում (արտագրում) հեքիաթից քեզ դուր եկած հատվածները ու ձևավորում ես:

Կարող ես հեքիաթի կամ գրքի հերոսին, հեղինակին նամակ գրել:

Ընթերցածդ հեքիաթից, գրքից հավաքիր, գրանցիր բոլոր այն բառերը, որոնք ընթերցելիս չէիր հասկացել: Կարող ես մեծերի կամ բառարանի օգնությամբ գտնել քեզ անհասկանալի բառերի բացատրությունը:

Այս աշխատանքները ուղարկիր իմ էլեկտրոնային հասցեին: Որպես նվեր կստանաս բլոգ, որտեղ կթողարկվեն քո ամառային, ինչպես նաև մյուս նյութերը:

Ողջ ամռան ընթացքում գործելու է «Տիրգրան Հայրապետյան» գրադարանը, կարող ես այցելել ու ընտրել գրքեր ընթերցելու համար:

 

 

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր. 2019-2020 ուստարի․ 2-րդ դասարան

Աղբյուրն ՝այստեղ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագիրը  ուսումնական պլանով նախատեսված առարկաների ինտեգրված ուսուցումն է:

 «Իմացումի հրճվանք» ծրագրի նպատակը սովորողի ստեղծագործական, հետազոտական ակտիվ գործունեության արդյունքում  ֆիզիկական, հոգեբանական և տարիքային  առանձնահատկություններին համապատասխան ձեռք բերած  գիտելիքների, կարողությունների և հմտությունների, ինչպես նաև արժեքային համակարգի ձևավորումն ու զարգացումն է՝ ուսուցանվող նյութի գրավիչ մատուցմամբ  (շնորհիվ կրթահամալիրում  իրականացվող մեդիակրթության): Շարունակել կարդալ

Մանկավարժական հունիսյան բաց ճամբարի երրորդ շաբաթը. hունիսի 24-28

cropped-61291845_549511098788567_6624256677711446016_n.jpg9։00-12։00՝

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք
  •  անհատական պլանների հրապապարակում
  • ուսումնական փաթեթների հրապարակում՝ դասընթացի ծրագիր, ուսումնական նախագծեր, ուսումնական նյութեր, օրացույց, գնահատման գործիքներ

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-13։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

  • հուլիսի օրացույցով աշխատանքների, փառատոնային նախագծերի անոնսներ
  • համերգային նախագծերի անոնսներ
  • կրթահամալիրի մասնաճյուղերի՝ 2019-2020-ի աշխատանքների, կազմակերպման ներկայացում (հրապարակվածի մասին հարցեր, պատասխաններ)
    2019-2020-ի կառուցվածքը
    ուսումնական օրացույցը
    անհատական պլանների փաթեթ
    ուսումնական փաթեթներ ենթակայքում
    հունիսի 24՝ Հարավային, Արևելյան դպրոց-պարտեզներ
    հունիսի 25՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ, Միջին դպրոց
    հունիսի 26՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Քոլեջ
    հունիսի 27-ին՝ Ավագ դպրոց
    հունիսի 28-ին՝ 2019-2020-ի ուսումնական ցանցային բաց նախագծեր

13։30-ից՝ անհատական պլանով այլ աշխատանք

2018-2019 ուստարվա ճամփորդությունները և արդյունքները

20181122_1118381. «Բարձունքի հաղթահարում» նախագիծ․ Մաշտոցներ

Ամփոփում-«Բարձունքի հաղթահարում» նախագիծ․ Մաշտոցներ․ ամփոփում

2. Ուսումնական ճամփորդություն դեպի «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարան․ նախագիծ

Ամփոփում՝Ուսումնական ճամփորդություն դեպի «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարան

3. Ճամփորդություն դեպի Հենրիկ Մայիլյանի անվան կինոդերասանի թատրոն։

Ամփոփում- Ճամփորդություն դեպի «Շրջված երազ» հեքիաթԿարդում և երգում ենք Թումանյան ճամփորդության ժամանակ։

4. Դեպի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն․ նախագիծ

Ամփոփում՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում

5. Ուսումնական ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։

6. «Այցելություն Խամաճիկների թատրոն» նախագիծ

7. «Քայլարշավ Հրազդանի կիրճում» նախագիծ

«Քայլարշավ Հրազդանի կիրճում»-Ուսումնական ճամփորդություն, ամփոփում։

8.«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծ:

Ամփոփում՝ Ճամփորդությունից հետո սովորողները պտմում են իրենց բարձունքի հաղթահարումից։ Պատումները տեսե՛ք այստեղ։