Այն ի՞նչն է․․․

Zatki tonԱյն, որ տոնն է, երբ ձվիկները կռվում են զինվորների պես:

Ստեփան Բաբայան

Քար, որին ներկում ենք,

Որով մրցում ենք։

Նարեկ Ղարիբյան

Ոչ կլոր է, ոչ երկար,
Մեջը՝ դեղին, դուրսը՝ սպիտակ։

Արեգ Շախսուվարյան

Սև ու կարմիր մի բլոճ
Թռչում էր ամեն օր,
Աջ ու ձախ,
Դես ու դեն ամեն օր։ (զատիկ)

Վիկտորիա Փիրումյան

Այն ինչն է, այն ինչը, որ Զատկին ներկում ենք։

Սոսե Ժամհարյան

Մոլորակ է, որ բռնում ես ձեռքդ, և ներկում ես ինքդ։

Աշոտ Բարսեղյան

Այն ի՞նչն է ի՞նչը, ինքը կլոր, մեջը՝ դեղին ու սպիտակ։

Րաֆֆի Հարությունյան

Կենդանի է ապրում ներսում,
Ժամանակը հենց որ գա, նա իսկույն դուս կգա։

Աշոտ Գրիգորյան

Ի՞նչն ենք Զատիկին ներկում կարմիր։

Դանիել Մաղաքյան

Զատկի տոնին սեղանի անբաժան ուտեստն է, դա չամչով լի:

Վահան Պետրոսյան