Զատկի տոնից փախած ձվիկը

Մի ձվիկ է լինում։ Նա շատ ուրախ էր, որ իրեն ներկել են գեղեցիկ գույներով և դրել են ամենասիրուն զամբյուղի մեջ։ Նա ուրախ էր, որ իր շուրջը երեխաները պտտվում են և երգեր երգում։ Հետո մի փոքրիկ տղա իրեն վերցրեց և տարավ բակ։ Այնտեղ նրանով հիացան բոլորը, և բոլոր խաղերում նա հաղթում էր։ Սկսվեցին կոտրելու, խբելու խաղերը։ Դա նրան դուր չեկավ, նա տեսնում էր, թե ինչպես են մյուս ձվիկներին կոտրում, և վերջում երեխաները ուտում էին նրանց։ Նա որոշեց, որ այդպես արդար չի լինում, իրենով հիացան, խաղացին, իսկ այժմ էլ ցավեցնում են և ուտում։ Խաղի ժամանակ նա տղայի ձեռքից թռավ, ընկավ գետնին, կանաչ խոտերի մեջ և գլորվեց դեպի ծաղիկները։ Երեխաները փնտրեցին նրան, բայց չգտան, նայեցին նրա կողմը, բայց կարծեցին թե գույնզգույն ծաղիկ է։ Ձվիկը շունչ քաշեց և ուրախացավ, նա փրկվել էր կոտրվելուց։ Նրան գտավ մի նապաստակ և տարավ իր բույնը։

 

 

Զարմանահրաշ ձվիկը

Վահան.png

Կար   չկար մի գյուղացի տատիկ կար, ով շատ հավեր ուներ: Ամեն Զատկի տոնին տատիկի թոռնիկները հավաքվում էին նրա տանը և բոլորով նշում էին Սուրբ Զատիկը: Տատիկը մի հավ ուներ, որը տարօրինակ ոսկեգույն ձվեր էր ածում: Զատկի տոնին նա հավաքեց բոլոր ձվերը, որ ներկի, սակայն ոսկեգույն ձվիկին այդպես էլ չկարողացավ ներկել: Երբ թոռնիկները հավաքվեցին, նրանց ուրախությանը չափ ու սահման չկար: Նրանք վերցրեցին ձվերը և սկսեցին կռվեցնել: Ոսեգույն ձվիկը ամուր էր, կարծես չէր կոտրվում: Այն Վահանի ձեռքում էր: Երբ ձվիկը հաղթեց մյուս բոլոր ձվերին, հանկարծ ընկավ Վահանի ձեռքից և գլորվելով ընկավ առվակի մեջ: Այ քեզ հետաքրքիր ու զարմանահրաշ ձվիկ: