Ինչպե՞ս ձվիկը Զատիկին կարմիր դարձավ

Շա՜տ-շա՜տ տարիներ առաջ փոքրիկ խրճիթում մի Ձվիկ էր ապրում: Նա շատ էր սիրում նստել իր խրճիթի տանիքին և նայել արևին հատկապես այն ժամանակ, երբ այն մայր էր մտնում: Չէ՞ որ այդ ժամանակ նա շատ կարմիր էր լինում: Միշտ մտածում էր, թե ինչպես անի, որ ինքն էլ կարմիր լինի: Մի օր ձվիկը բարձրացավ տանիքին և ասաց․«Երանի՜ կարմիր լինեի»։ Եվ նա գնաց տուն։ Երբ նա կանգնած էր կտուրին, այդ ժամանակ ցերեկ էր, իսկ հիմա՝ գիշեր։ Եվ նա քուն մտավ։ Երբ արդեն առավոտ էր դառնում, նա գնաց, լուռ բարձրացավ տանիքին ու կրկին ասաց․ «Երանի՜ ես կարմիր լինեի»։ Նա երկու ժամ մնաց տանիքին, հետո իջավ, գնաց տուն, որովհետև արևը արդեն համարյա հասնում էր իր գլխավերևում էր։ Երբ նա տուն մտավ, տերը նոր-նոր էր արթնացել։ Նա վերցրեց Ձվիկին, որ կարմիր ներկի, որովհետև Հիսուս Քրիստոսի արյունը կարմիր էր։ Ձվիկը ասում էր ՝ թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ։ Նա չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Հետո․․․ Երբ տեսավ, որ ինքը կարմիր է, շատ-շատ ուրախացավ։ Իր երազանքը կատարվել էր։

Երազկոտ ձվիկը

erazkot dzvik (1).pngՇա՜տ տարիներ առաջ, փոքրիկ խրճիթում մի Ձվիկ էր ապրում: Նա շատ էր սիրում նստել իր խրճիթի տանիքին և նայել արևին, հատկապես, երբ այն մայր էր մտնում: Չէ՞ որ այդ ժամանակ նա շատ կարմիր էր լինում: Միշտ մտածում էր, թե ինչպես անի, որ ինքն էլ կարմիր լինի: Մի օր ձվիկը որոշեց գնալ անտառ։ Ճանապարհին  հանդիպեց գայլին։ Գայլն ասաց.

-Ես քեզ կուտեմ, ձվիկ։

Ձվիկն ասաց.

-Ինձ մի կեր, խնդրում եմ, այլ օգնիր կարմիր դառնամ։ Գայլը  ձվիկին օգնեց, նրան տարավ անտառի խորքում ապրող կախարդի մոտ։

Ձվիկն ասաց.

— Կախարդ ջան, կօգնես ինձ կարմիր դառնամ։

Կախարդն ասաց.

-Քանի որ, շուտով զատիկ է, ես քեզ կօգնեմ։ Նա իր կախարդական փայտիկը թափահարեց ու ասաց.

-Աբռակա,  կաբռակա, բուուումփ։

Ձվիկը մի քանի անգամ պտտվեց ու կարմիր դարձավ։ Եվ այսպես ավարտվեց երազկոտ ձվիկի պատմությունը։

Երազկոտ ձվիկը

նկար.png

Շա՜տ տարիներ առաջ, փոքրիկ խրճիթում մի Ձվիկ էր ապրում: Նա շատ էր սիրում նստել իր խրճիթի տանիքին և նայել արևին, հատկապես, երբ այն մայր էր մտնում: Չէ՞ որ այդ ժամանակ նա շատ կարմիր էր լինում: Միշտ մտածում էր, թե ինչպես անի, որ ինքն էլ կարմիր լինի: Մի օր հայտնվեց մի կախարդական  ձու,  որը կարողանում էր ձվի գույնը փոխել։ Այդ սպիտակ ձուն գնաց կախարդի մոտ, բայց այդ կախարդը չէր կարողանում գույնը փոխել, որովհետև նա ձու կախրդը չէր։ Նա տխուր հեռացավ այդ կախարդի մոտից և ճանապարհին պատահական հանդիպեց իսկական կախարդ ձվին, որն ուներ ձեռքեր և ոտքեր։

-Բարև, դու կարո՞ղ ես ինձ սարքել կարմիր։

-Իհարկե կարող եմ, որովհետև ես կախարդ ձու եմ։

Կախարդ ձուն իր փայտիկով սպիտակ ձուն կարմիր ներկեց։ Նա շատ ուրախացավ և ուրախ-ուրախ գնաց մայրիկի մոտ։

-Մայրի՜կ, տես ես կարմիր եմ։

Երազկոտ ձվիկը

untitled (7).pngԵկավ զատկի տոնը: Մի անգամ, մի աղջիկ  ձվիկները դրեց սեղանին: Մի ձվիկ երազում էր, որ իրան առաջինը ջարդեն ու ուտեն: Սկսվեց ձվերին ջարդելու պահը: Հա մոռացա ասեմ, ձվիկի անունը  Դուդու էր: Սկսվեց ջարդոցին: Առաջինը ջարդեցին Տատային ու Դռդռիկին:

Մի տղա ասաց, որ ամենավերջինը ջարդելու ենք Դոդո ձվիկին: Դոդոն հիմա էլ երազում էր ոնց այդ տեղից փախնի, որ գնա ուրիշ երկիր: Նա գլորվելով գնաց օդանավակայան: Երբ հասավ օդանավակայան, հիմա էլ մտածեց, թե ոնց մտնի ներս:

-Ա՜յ, ա՜յ, ա՜յ,- ասաց Դոդոն:

Նա այս անգամ փորձեց ավտոբուսով գնալ գոնե ուրիշ քաղաք: Նա հասավ ավտոբուսին և մտավ ներս: Նա չէր մտածել, որ կարող է ավտոբուսը ուրիշ տեղ գնա: Ավտոբուսը հասավ տեղ, նա գլորվեց ու իջավ, մտավ տան մեջ, նա բարձրացավ երկրորդ հարկ: Նա մտավ տուն և ինչ տեսնի՝  նա իր հին տանն է:

Նա արթնացավ քնից ու պարզվեց որ նրան եփում են և նա քնել էր ղազանի մեջ:

 

«             Վ   .  Ե  .    Ր  .   Ջ    .  »

 

Զատկի տոնից փախած ձվիկը

Zatki ton.pngԵրևան քաղաքում մի մարդ էր ապրում, անունը՝ Վահագն։  Վահագնը մի հավաբուն ուներ, իսկ հավաբնում՝ քսանինը հավ։  Վահագնը հավերի ածած ձվերը քաղաքում չէր վաճառում,  նա հավաքում էր դրանք «Զատկի տոն»-ի համար։ Զատկի օրը մի հավ վերջին ձուն ածեց, և Վահագնը ձվերը տարավ քաղաք վաճառելու։ Երբ նա կանգ առավ քաղաքում և բացեց ավտոմեքենայի դռները, մարդիկ ավտոմեքենայի խցիկի միջի վաճառվող ձվերը մի քանի րոպեում գնեցին, իսկ վերջին ձուն գնեց պարոն Բինը։ Ձուն իր ընկերոջ մոտ էր ուզում գնալ և այդ պատճառով նա գլորվեց պարոն Բինի ձեռքերից ու գնաց իր ընկերոջ մոտ։ Եվ նրա ընկերը գտավ իր ընկերոջը, ու նրանք չմասնակցեցին Զատկի տոնին։                                                                                                                                                   

 

Վահագն Հովհաննիսյան

Երազկոտ ձվիկը

ԱՐԵՍ.png

Շա՜տ տարիներ առաջ, փոքրիկ խրճիթում մի Ձվիկ էր ապրում: Նա շատ էր սիրում նստել իր խրճիթի տանիքին և նայել արևին, հատկապես, երբ այն մայր էր մտնում: Չէ՞ որ այդ ժամանակ նա շատ կարմիր էր լինում: Միշտ մտածում էր, թե ինչպես անի, որ ինքն էլ կարմիր լինի: Մի օր նա գնաց ներկերի խանութ  և  գնեց  կարմիր ներկ: Վերադարձավ իր տուն, ինք իրեն ներկեց    կարմիր  և  ցույց տվեց մայրիկին:

 Արես Սուքիասյան