Ձվիկի երազանքը

ՀՑԴՀԴՀՖՅՑ (1).png

Շա՜տ տարիներ առաջ, փոքրիկ խրճիթում մի Ձվիկ էր ապրում: Նա շատ էր սիրում նստել իր խրճիթի տանիքին և նայել արևին, հատկապես, երբ այն մայր էր մտնում: Չէ՞ որ այդ ժամանակ նա շատ կարմիր էր լինում: Միշտ մտածում էր, թե ինչպես անի, որ ինքն էլ կարմիր լինի: Մի օր Ձվիկի տանիքից գլորվում եւ մոլորվում է անտառում։Ձվիկը շատ է վախենում եւ սկսում է լաց լինել։Եվ հանկարծ ինչ որ ձայն է լսում, աչքերը բացում և տեսնում է կարմիր զատիկին։ Ձվիկը պատմում է զատիկին, թե ինպես է գլորվել իր խրճիթի տանիքից և հայտնվել անտառում։Զատիկը խոստանում է օգնել մոլորված Ձվիկին։Եվ նրանք ճանապարհ են ընկնում։Մայրամուտին նրանք հասնում են խրճիթի մոտ, Ձվիկը պատմում է զատիկին իր երազանքի մասին, որ ուզում է արևի պես կարմիր լինել։Զատիկը հրաժեշտ տալով իր նորաթուխ ընկերոջը՝ ճանապարհ է ընկնում։ Ձվիկը մտնելով խրճիթը իր արտացոլանքն է տեսնում հայելու մեջ, նրա երազանքն իրականացված էր…։