Աշխատակարգ (առցանց ուսուցման)․ մարտի 2-6

Սիրելիներս, անցնում ենք առցանց ուսուցման, քանի որ մեկ շաբաթ տանն ենք լինելու: Առաջադրանքները ինձ եք ուղարկում մինչ շաբաթ օրը:

Մայրենի

1. Սովորում եք Աղայանի բանաստեղծություններից մեկը, ձայնագրում և ուղարկում եք:

Բանաստեղծությունները ընտրեք բլոգից: Չմոռանաք նաև համակարգչով նկարել ձեր ընտրած ոտանավորը:

2. Ձեր ցանկությամբ ընտրեք հեքիաթ, կարդացեք և  նկարահանեք /կարող եք նաև օտար լեզվով կարդալ և նկարահանել/:

3. Գրեք փոքրիկ պատում «Բարև գարուն» վերնագրով։

4.Շարունակում եք կարդալ «Վինի Փու արջոկը» ստեղծագործությունը։

 

Մաթեմատիկա
Սովորում եք բազմապատկման աղյուսակը ամբողջությամբ:
Խաղում եք բազմապատկման աղյուսակի այս խաղը / օր 15 րոպե/: Ընտրում եք 1-ից 10-րդ մակարդակը և խաղում:

Խաղը կարող եք խաղալ միայն համակարգչով, քանի որ ֆլեշ ծրագիր է պահանջում: Եթե ակտիվ

չէ ծնողների օգնությամբ ակտիվացրեք:

Կարծում եմ առաջադրանքները շատ չեն մեկ շաբաթվա համար: Առողջ ու բարի շաբաթ։

Ամփոփում՝Առցանց ուսուցում․ ամփոփում․ մարտի 2-6

Ղազարոս Աղայանի բանաստեղծություններ

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:  

Հովվի անկողինը 
Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը գլխակալ.
Մի հին կարպետ ուսերին,-
Այս է հովվի անկողին:

Երբ անձերվ է կաթկտում,
Եվ կարպետը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ,
Քունդ անու՜շ…

 

Աքաղաղ
Աքաղաղը կանչում է՝
Ծուղրուղու՜,
Պառավ նանը զարթնում է,
Տա-տա-տա՜…
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:
Ա՜յ նանի, ջան նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:

Աքլարը շուտ է կանչում,
Աքլարը քեզ է խաբում,
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜: