Առցանց ուսուցում․մարտի 16-20

Երկուշաբթի-մարտի 16

  1. Կարդացե’ք «Ինչ է պետք իմանալ Կորոնավիրուսի մասին» , պատրաստեք ռադիոնյութ կամ վիդեոպատում և ուղարկե’ք ինձ։
  2. Մաթեմատիկա- Կրկնե’ք բազմապատկման և բաժանման աղյուսակները, խաղացե’ք բազմապատկման աղյուսակի և բաժանման աղյուսակի այս խաղերը / օր 15 րոպե/: Խաղը կարող եք խաղալ միայն համակարգչով, քանի որ ֆլեշ ծրագիր է պահանջում, եթե ակտիվ չէ, ծնողների օգնությամբ ակտիվացրեք: Տրամաբանական խնդիրներ՝
    1. Չորս ընկեր կերան պաղպաղակ։ Կարենը կերավ ավելի շատ, քան Բաբկենը,
    Արթուրը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց` Բաբկենից քիչ։ Պատասխաններից
    որո՞ւմ են նշված տղաները այս հերթականությամբ՝ ամենաշատ ուտողից մինչև
    ամենաքիչ ուտողը։
    (1) Կարեն, Արթուր, Դավիթ, Բաբկեն
    (2) Արթուր, Դավիթ, Կարեն, Բաբկեն
    (3) Դավիթ, Կարեն, Բաբկեն, Արթուր
    (4) Արթուր, Կարեն, Դավիթ, Բաբկեն
    (5) Կարեն, Բաբկեն, Արթուր, Դավիթ

    2. Մենք օրվա ընթացքում ուտում ենք 3 անգամ: Քանի՞ անգամ ենք մենք ուտում շաբաթվա ընթացքում:

    (1) 7, (2) 18, (3) 21, (4) 28, (5) 37

    3. Կարդացե’ք «Վինի Փու արջուկը» գրքից Գլուխ Վեցերորդ / էջ՝ 79-80/:

Երեքշաբթի-մարտի 17

Մաթեմատիկա-Կրկնե’ք բազմապատկման և բաժանման աղյուսակները, խաղացե’ք բազմապատկման աղյուսակի և բաժանման աղյուսակի այս խաղերը / օր 15 րոպե/: Լուծեք խնդիրները։

  • Գրատախտակին գրված են 1- ից  100 թվերը: Քանի՞ անգամ է գրված մեկ թվանշանը:
  • Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:
  • Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված` ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն:

Մայրենի-Կարդում եք «Վինի Փու արջուկը» գրքից Գլուխ Վեցերորդ / էջ՝ 81-83/:

Ես և շրջակա աշխարհը-Կարդացեք «Իսպանացի բժիշկները նշել են վիրուսներից օրգանիզմը պաշտպանող մթերքները» պատրաստեք ռադիոնյութ կամ վիդեոպատում և ուղարկեք ինձ։

Չորեքշաբթի- մարտի 18

Մաթեմատիկա-Կրկնեք բազմապատկման և բաժանման աղյուսակները, խաղացեք բազմապատկման աղյուսակի և բաժանման աղյուսակի այս խաղերը / օր 15 րոպե/:

Լրացրեք աշխատանքային թերթիկը 18.03.2002 և ուղարկեք ինձ։

Մայրենի-Կարդում եք «Վինի Փու արջուկը» գրքից Գլուխ Վեցերորդ / էջ՝ 84-86/:

Մայրիկիդ համար ստեղծի’ր շնորհավորական բացիկ, չմոռանաս գրել հետաքրքիր բարեմաղթանք/paint ծրագրով/:

Հինգշաբթի- մարտի 19

Մաթեմատիկա-Կրկնեք բազմապատկման և բաժանման աղյուսակները, խաղացեք բազմապատկման աղյուսակի և բաժանման աղյուսակի այս խաղերը / օր 15 րոպե/:

Լրացրեք աշխատանքային թերթիկը 19.03.2020 և ուղարկեք ինձ։

Ուրբաթ-մարտի 20 

Մաթեմատիկա-Կրկնեք բազմապատկման և բաժանման աղյուսակները, խաղացեք այս խաղերը / օր 15 րոպե/:

Կազմի՛ր  լուցկիներով հետաքրքիր վարժություններ, լուսանկարի՛ր /կարող ես նաև paint-ով նկարել/ և ուղարկի’ր ինձ: Նման աշխատանք արել ենք:

download

Կարող եք խաղալ նաև լուցկիներով խաղը  / օրը 15 րոպե/:

Մայրենի-Ամփոփեք «Վինի Փու արջուկի» վեցերորդ գլուխը։ Յոթերորդ գլուխը կսկսենք կարդալ հաջորդ շաբաթ։

Ամփոփում՝ Առցանց ուսուցում․ ամփոփում՝ մարտի 16-20

Ինչ է պետք իմանալ Կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսի մասին

1. Եթե ունեք քթահոսություն և խորխ, ապա դա սովորական հարբուխ է:

2. Կորոնավիրուսային թոքաբորբը առաջացնում է չոր հազ՝ առանց քթահոսություն:

3. Այս նոր վիրուսը ջերմակայուն չէ և ոչնչանում է ընդամենը 26/27oC-ում: Արագ ոչնչանում է արևի ազդեցության տակ։

4. Եթե կորոնավիրուսով վարակվածը փռշտում է, ապա վիրուսը կարող է տարածվել մինչև 3 մետր, ընկնել ինչ-որ մակերևույթի վրա և այլևս օդ չի բարձրանա:

5. Եթե այն ընկնում է մետաղական մակերեսի վրա, ապա ակտիվ է առնվազն 12 ժամ: Այսպիսով, եթե շփվում եք որևէ մետաղական մակերեսի հետ, ձեռքերը լվացեք հնարավորինս շուտ մանրէսպան օճառով: Չդիպչեք ձեր դեմքին կամ մի տրորեք աչքերը, մինչև ձեռքերը չլվանաք:

6. Գործվածքների վրա վիրուսը կարող է գոյատևել 6-12 ժամ: Լվացքի ժամանակ, սովորական լվացող միջոցները ոչնչացնելու են վիրուսին։

7. Սովորաբար, տաք ջուր խմելն արդյունավետ է բոլոր տեսակի վիրուսների համար: Փորձեք խուսափել սառը կամ սառցով հեղուկներ խմելուց:

8. Ձեռքերը հաճախ լվացեք, քանի որ վիրուսը ունակ է գոյատևել ձեռքերի վրա միայն 5-10 րոպե: Չնայած կենսունակության կարճ տևողությանը, այնուամենայնիվ, այդ կարճ ժամանակահատվածում շատ բան կարող է պատահել: Կարող եք հպվել աչքերին, ակամայից դիպչել ձեր բերանին կամ քթին և այլն:

9. Փորձեք նաև պահպանել կանխարգելիչ որոշ կանոններ։ Օրինակ, բերանը հակասեպտիկով կամ տաք ջրի մեջ աղիային լուծույթով լվանալը:

Նշանները.

1. Վարակվելու դեպքում սկզբից առաջանում է կոկորդի կարմրածություն և ցավ, որը կարող է տևել 3 — 4 օր:

2. Այնուհետև վիրուսը խառնվում է քթի հեղուկի մեջ, որը մտնում է տրախեա, ապա թոքերը ՝ առաջացնելով թոքաբորբ: Սա տևում է ևս 5 — 6 օր:

3. Թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմություն և շնչառության դժվարություն:

4. Քթի փակվելը նման չէ նորմալ հարբուխով հիվանդանալու դեպքին։ Դուք զգում եք, որ խեղդվում եք: Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության:

Նյութը Անդրանիկ Ղազարյանի ֆեյսբուքյան  էջից։

Իսպանացի բժիշկները նշել են վիրուսներից օրգանիզմը պաշտպանող մթերքները

Իսպանացի բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնք կարող են օգնել իմունային համակարգի աշխատանքին: Այդ մասին գրել Է La Vanguardia թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցանկը գլխավորել Է սխտորը, որը համարվում Է բնական հակամանրէական, հակավիրուսային եւ հակասնկային միջոց:

Դրան հաջորդում են նուշը, որը հարուստ է E վիտամինով, եւ հապալասը, որը պաշտպանում Է շնչուղիները:

Բժիշկները նաեւ խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել հավի կամ հնդկահավի արգանակ, որն արգելակում Է մրսածության ժամանակ լորձի առաջացմանը, բետա-կարոտինով հարուստ քաղցր կարտոֆիլ եւ վիտամիններ, միներալներ եւ հակաօքսիդիչներ եւ բջջանյութ պարունակող բրոկոլի:

Ցանկում տեղ են գտել նաեւ սնկերը, մուգ շոկոլադը, ցիտրուսեղենը, նուռը, կիվին, պապայան, սպանախը, ցորենի ծիլը, կակղամորթները եւ ոստրեները:

Համեմունքների թվում իմունիտետի ամրապնդման համար առավել օգտակար են կոճապղպեղը եւ քրքումը, ըմպելիքների մեջ՝ կանաչ թեյը եւ կեֆիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նյութի աղբյուրը տե՛ս այստեղ։