Բարև, գարու՛ն

Բարև գարուն   նկար և պատում.pngԳարնան պայծառ օր է։ Կեսօրին մութ ու ամպոտ է, իսկ երեկոյան կարող է անձրև գալ։ Դե գիտեք, որ մարտը գիժ ամիս է։ Գարնանը ծաղկում են ծաղիկները, ծառի ճյուղերին աճում են կանաչ տերևները ։ Արևը մեզ ժպտում է, ծիտիկները ծլվլում են, ձկնիկները ուրախանում են, բնությունը ծաղկում է։ Սարերի վրայից հալվում է ձյունը։ Առուները և գետակները սկսում են քչքչալ։ Մարդիկ գարնանը սիրում են զբոսնել, հեծանիվ քշել, երեխաների հետ գնում են այգի և գազանանոց։Եվ այդպես դառնում է գարուն։

Բարև, գարու՛ն

ցմֆյդԳարուն-գարուն, ինչ լավ է, որ դու եկար, ինչ լավ է կանաչներում խաղալ։ Գարուն, դու լավություն արեցիր և բոլորը կարող են գնալ Ստեփանավան ու շնչեն անուշ երիցուկների բույրը։ Գարուն, դու ինձ և ընկերներիս ասացիր․ «Երեխաներ, արագ գնացեք ծաղիկներ հավաքեք, որ ձեր մայրիկներին, տատիկներին մարտի ութի համար նվերներ պատրաստեք։
Ես արդեն պատրաստել եմ մայրիկիս մարտի ութի նվերը։😎😎😎😎