Ինչպե՞ս ձվիկը Զատիկին կարմիր դարձավ

Շա՜տ-շա՜տ տարիներ առաջ փոքրիկ խրճիթում մի Ձվիկ էր ապրում: Նա շատ էր սիրում նստել իր խրճիթի տանիքին և նայել արևին հատկապես այն ժամանակ, երբ այն մայր էր մտնում: Չէ՞ որ այդ ժամանակ նա շատ կարմիր էր լինում: Միշտ մտածում էր, թե ինչպես անի, որ ինքն էլ կարմիր լինի: Մի օր ձվիկը բարձրացավ տանիքին և ասաց․«Երանի՜ կարմիր լինեի»։ Եվ նա գնաց տուն։ Երբ նա կանգնած էր կտուրին, այդ ժամանակ ցերեկ էր, իսկ հիմա՝ գիշեր։ Եվ նա քուն մտավ։ Երբ արդեն առավոտ էր դառնում, նա գնաց, լուռ բարձրացավ տանիքին ու կրկին ասաց․ «Երանի՜ ես կարմիր լինեի»։ Նա երկու ժամ մնաց տանիքին, հետո իջավ, գնաց տուն, որովհետև արևը արդեն համարյա հասնում էր իր գլխավերևում էր։ Երբ նա տուն մտավ, տերը նոր-նոր էր արթնացել։ Նա վերցրեց Ձվիկին, որ կարմիր ներկի, որովհետև Հիսուս Քրիստոսի արյունը կարմիր էր։ Ձվիկը ասում էր ՝ թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ։ Նա չէր հասկանում՝ ինչ է կատարվում։ Հետո․․․ Երբ տեսավ, որ ինքը կարմիր է, շատ-շատ ուրախացավ։ Իր երազանքը կատարվել էր։

Թողնել մեկնաբանություն