Երազկոտ ձվիկը

erazkot dzvik (1).pngՇա՜տ տարիներ առաջ, փոքրիկ խրճիթում մի Ձվիկ էր ապրում: Նա շատ էր սիրում նստել իր խրճիթի տանիքին և նայել արևին, հատկապես, երբ այն մայր էր մտնում: Չէ՞ որ այդ ժամանակ նա շատ կարմիր էր լինում: Միշտ մտածում էր, թե ինչպես անի, որ ինքն էլ կարմիր լինի: Մի օր ձվիկը որոշեց գնալ անտառ։ Ճանապարհին  հանդիպեց գայլին։ Գայլն ասաց.

-Ես քեզ կուտեմ, ձվիկ։

Ձվիկն ասաց.

-Ինձ մի կեր, խնդրում եմ, այլ օգնիր կարմիր դառնամ։ Գայլը  ձվիկին օգնեց, նրան տարավ անտառի խորքում ապրող կախարդի մոտ։

Ձվիկն ասաց.

— Կախարդ ջան, կօգնես ինձ կարմիր դառնամ։

Կախարդն ասաց.

-Քանի որ, շուտով զատիկ է, ես քեզ կօգնեմ։ Նա իր կախարդական փայտիկը թափահարեց ու ասաց.

-Աբռակա,  կաբռակա, բուուումփ։

Ձվիկը մի քանի անգամ պտտվեց ու կարմիր դարձավ։ Եվ այսպես ավարտվեց երազկոտ ձվիկի պատմությունը։

Թողնել մեկնաբանություն