Զատիկն ու հավի ճուտիկը

 

ԶԱՏԻԿ (2).pngՄի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս։ Նա քնել էր հավի ճուտիկի վրա։ Ճուտիկի փետուրները խուտուտ էին տվել զատիկին։ Ճուտիկն ասում է արթնացիր, մենք շատ աշխատանքներ ունենք կատարելու, պետք է գնանք տնետուն և ածիկները զարդարենք։ Այդպես նրանք շրջում են և բոլորի տոնական սեղաններն էլ ավելի են գեղեցկացնում։ Շնորհավոր ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ։

Զատիկն ու մայրիկը

Վիկա զատիկ.png

Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեցոր նրան քնի մեջ խուտուտ էին տալիս։ Նա այնքան էր ծիծաղել, որ աչքից արցունք էր եկել: Նա շատ էր ծիծաղում, բայց մայրիկը  շարունակում էր խուտուտ տալ։ Զատիկը չգիտեր, որ դա մայրիկն էր խուտուտ տալիս, և մայրիկը ամբողջը պատմեց նրան, որ նա էր նրան խուտուտ տալիս։ Եվ զատիկը ամեն ինչը հասկացավ ու գրկեց մայրիկին։

 

Զատիկն ու մրջյունը

Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս: Աչքերը բացեց, նայեց շուրջը, բայց ոչինչ չկար․ շրջվեց կողքի վրա ու փորձեց քնել: Դեռ չէր հասցրել քնել, նորից խուտուտ զգաց: Անմիջապես բացեց աչքերը ու, ինչ տեսնի, իր մտերիմ ընկեր մրջյունն էր: Երբ տեսավ նրան երկուսով սկսեցին բարձր ծիծաղել: Այնքան ծիծաղեցին, որ գլորվեցին ու կակաչի միջից ընկան:

Զատիկի երազը

Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս։ Զատիկը քնի մեջ այնքան ծիծաղեց, որ մահճակալից ընկավ ցած և արթնացավ։ Զատիկը տխրեց, որովհետև երազում շատ ընկերներ ուներ, իսկ իրականում նա մենակ էր։

Զատկի երազը

Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս։ Նա գնում է ընկերներին պատմի երազըը։ Զատիկը երազում իր համար զբոսնելիս է լինում և զգոում է անուշ հոտ։ Գնում է հոտի ուղղությամբ և տեսնում մեծ, գեղեցիկ, դեղին ծաղիկ։ Թռչում է ծաղկի վրա, որ  հոտ քաշի։ Ծաղկի թերթիկները սկսում են խուտուտ տալ և զատիկը ծիծաղելով քնից արթնանում է։ :))

 

Շունն ու կատուն

Կար, չկար մի շուն կար: Այս շունը ապրում էր բակում: Այդ նույն բակում նրա հետ ապրում էր նաև մի կատու։ Մի անգամ նրանք որոշում են գնալ անտառ` ցախ հավաքելու: Նրանք հանգիստ զբոսնում էին անտառում և չորացած փայտի կտորներ էին հավաքում, որ իրենց հետ տանեին բակ և այնտեղ գիշերը մեծ խարույկ վառեին։ Հանկարծ շունը ինչ-որ վախենալու ձայն լսեց։ Ականջները սրեց և գռմռաց, հետո հաչաց, կատուն պոչն ու մեջքը ուռացրեց և սկսեց ֆշշացնել։ Նրանք վախեցան, բայց իրենց քաջ պահեցին և վերջում տեսան, որ թփերի հետևից դուրս եկավ մի մեծ արջ։ Հենց որ արջին տեսան արագ փախան դեպի բակ, բայց չմոռացան իրենց հետ վերցնել հավաքած ցախը։

 

Զատիկն ու ես

Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս։ Խուտուտ տվողն էլ ես էի, հայտնվել էի զատիկի երազում, որպեսզի հիշեցնեի «Զատկի» տոնի մասին։

Զատիկն ու ճանճերը

Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս ճանճերը և ծիծաղում զատիկի վրա: Հանկարծ զատիկը արթնացավ և տեսավ ճանճերին: Բարկացավ ճանճերի վրա ու խոստացավ մի կատակ էլ ինքն անի ճանճերի հետ:Նստեց ճանճերից մեկի վրա և ամբողջ օրը պոկ չեկավ:

Զատիկն ու խուտուտ տվող թիթիեռը

զատիկ (1).png

Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս: Նա նայեց կողքերը: Նա պառկած էր այգում, խոտերի մեջ և կողքը ոչ մեկը չկար: Ծառերի վրա թռչուններ էլ չկային: Զատիկը շարունակեց քնել: Նորից ծիծաղելով արթնացավ: Նորից նրան քնի մեջ խուտուտ էին տվել: Նայեց կողքերը և կրկին ոչ մեկի չտեսավ: Այսպես մի քանի անգամ նա արթնացավ և վերջապես գտավ մեղավորին: Դա գունավոր թիթեռն էր, որ նստում էր զատիկի վրա և նրան խուտուտ տալիս: