Տեղեկություններ կապիկների մասին

Կապիկները կազմում են պրիմատների  կարգի կաթնասունների առանձին  ենթակարգ։ Տարածված են հիմնականում Աֆրիկայում,Հարավային Ամերիկայում  և Հարավային Ասիայում։Կապիկները բաժանվում  են 2 խմբի՝ լայնաքթեր և նեղքթեր։ Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապապատը և քթանցքերը լայն են,դուրս ուղղված։ Նեղքթերին բնորոշ է ավելի  նեղ միջնապատը, իսկ քթանցքերը, ինչպես մարդունը,ցած են ուղղված:Կապիկների մարմնի երկարությունը մինչև 2 մ է, կենդանի զանգվածը՝400 գ-ից մինչև 180 կգ։ Որոշ կապիկների պոչը մարմնից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն կառչող,իսկ մարդանման կապիկները պոչ չունեն։ Վերջույթերը լավ զարգացած են, ունեն 5 մատ։Մազածածկը զարգացած է, առանձին մասերում երբեմն շատ երկար է  և առաջացնում է բաշ,բեղեր, մորուք, իսկ  ականջների ծայրերին վրձնիկներ։Տեսողությունը և լսողությունը լավ են զարգացած։Ձայնալարերը ընդունակ չեն հնչյուններ ելևէջելու։Նրանք ցերեկային կյանք են վարում և ապրում են ծառերի վրա։Նրանք ուտում են պտուղներ,տերևներ,միջատներ,թռչունների ձվեր։

Կապիկների գլխավոր թշնամիներն են օձերը,գիշատիչ թռչունները, կոկորդիլոսներն ու հովազները։

 

Թողնել մեկնաբանություն