«Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» Դդմաշենում

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերին և մայիսին: Մայիսի 20-ին, Արևմտյան դպրոցի երրորդ դասարանցիները օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով՝ Բախշյանի այգում։ Երրորդներին ողջույնի խոսք ասաց կրթահամալիրի հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Բլեյանը և ճանապարհեց բարձունք նվաճելու և նոր ընկերներ ձեռք բերելու։

«Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» Դդմաշենում նախագծով շարժվեցինք Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղ։ Դդմաշենցիները, պարզվում է, շատ հյուրասեր են, հասանք գյուղ թե չէ գյուղի հիվանդանոցից դուրս եկան մի խումբ աշխատողներ և քաղցրավենիք ու շոկոլադ հյուրասիրեցին երեխաներին, հարցուփորձ արեցին, թե ովքեր ենք, ինչու ենք եկել Դդմաշեն։ Առաջին կանգառը Դդմաշենի միջնակարգ դպրոցն էր, մեզ գրկաբաց դիմավորեցին դպրոցի տնօրենն ու ուսուցիչները, սովորողների հետ շրջան բռնեցինք, միասին երգեցինք։ Հետո դդմաշենցիները մեզ ուղեկցեցին Ծարավ ձոր և մենք մոտ երկու կմ միասին զրուցելով, քայլելով հասանք Ուրղան սար, եղանք Սուրբ Հովհաննես ուխտատեղում։ Օրվա ամփոփ նկարագրությունը տեսաֆիլմում։

Նախագծի ամփոփում՝, պատումներ սովորողների բլոգներից։

Վահագն Հովհաննիսյան-Բարձրունքի հաղթահարում

Լիա Մկրտչյան-Բարձրունքի հաղթահարում Դդմաշենում

Գոհար Հովհաննիսյան-Բարձունքի հաղթահարում Դդմաշենում

Վիկտորիա Փիրումյան-Բարձրունքի հաղթահարում

Վահան Պետրոսյան-Բարձունքը հաղթահարեցինք դդմաշենցիների հետ

Աշոտ Բարսեղյան-Բարձունքի հաղթահարում

Ալեն Պողոսյան-Բարձյունքը

Աշոտ Գրիգորյան-Իմ ճամփորդությունը

Դանիել Մաղաքյան-Բարձունքի հաղթահարում

Ինգա Աբրահամյան-Բարձունքի հաղթահարում

Լաուրա Ղազարյան-

Ռաֆայել Զաքյան-Բարձունքի հաղթահարում

Արեգ Շախսուվարյան-Բարձունքի հաղթահարում

Ալեն Նազարյան-Ճամփորդություն

Թողնել մեկնաբանություն