«Ես և իմ տիեզերքը» նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝  երրորդ դասարանի սովորողներ
Նախագիծն իրականացվում  է/ֆիզիկական միջավայրում կամ առցանց/

Նպատակը`

Աշխարհաճանաչողության ձևավորում, տիեզերքի մասին տարրական գիտելիքների հաղորդում, շարջակա աշխարհի ուսումնասիրություն

Ընթերցանության նյութեր՝

Ընթերցարան․

Ավանդապատում՝

Ընթերցանության թեմա՝

Նախագծի ընթացքը․

Համացանցից փնտրում առանձնացնում ենք անհրաժեշտ նյութերը: Կարդում ենք նյութը, ընդգծում առավել հետաքրքրող, զարմացնող, հատվածները, քննարկում դրանք: Վերջում համեմատում ենք մեր իմացածն ու սովորածը՝ ամրապնդելով ստացած ինֆորմացիան:

Տիեզերք, արև, լուսին, աստղ, մոլորակ և այլ  բառերով երկխոսություններ ենք հորինում։/Խմբային աշխատանք/

Արև բառով օրհնանքներ ենք գրի առնում:

Հորինում ենք գովք, հանելուկներ, շուտասելուկներ՝  արևի, լուսնի, Երկիր մոլորակի, աստղերի մասին,  մուտքագրում ենք, ձևավորում էջը:

Ռադիոհաղորդում ենք ձայնագրում՝

Տեքստը ընթերցում ենք, բաժանում փոքրիկ հատվածների: Յուրաքանչյուր խումբ ընթերցում է  իրեն բաժին ընկած հատվածը: Ուշադիր ընթերցելուց հետո՝ հատվածը ներկայացնում է նկարի տեսքով: Աշխատանքն ավարտելուց հետո՝ խմբերը ներկայացնում են աշխատանքները: Կարդում են իրենց նկարին համապատասխանող հատվածը և ձայնագրվում: Արդյունքում ստացվում է ավանդապատումների նկարազարդ աուդիոգիրք:

Տեխնոլոգիա- երաժշտություն

Սովորողներին առաջարկվում է դիտարկել երկինքը օրվա տարբեր ժամերին: Հաջորդ օրը յուրաքանչյուրը պատմում է իր տեսածի, տպավորութունների մասին:Երգի դասին կազմակերպում ենք երաժշտության ունկնդրում։ Երաժշտություն լսելով՝ սովորողները նկարումեն «իմ երկնքի տրամադրաթյունը» թեմայով նկար: Սովորողը կարող է ինքն էլ թեմա առաջարկել։

Օտար լեզուներ

Ինտերնետային ֆիլմերի, ուսումնական նյութերի զգալի մասը օտարալեզու է, ինչն էլ լավ առիթ է հանդիսանում թարգմանություններ կատարելու, լեզվական նոր կարողություններ, հմտություններ ձեռք բերելու,  ինչպես նաև նյութը միայն պատկերի միջոցով ընկալելու համար:/Աշխատանքը դասվարի հետ/

Թարգմանելու տեսաֆիլմեր՝

Զվարճալի հարցում` ձայնագրիչի կիրառմամբ/լրացուցիչ աշխատանք/

Դիտում ենք ֆիլմ՝ համաստեղությունների մասին։ Գտնում ենք, թե ո՞ր համաստեղության տակ ենք ծնվել։/ձեզ կօգնի ձեր ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը/

Հարցեր՝

  • Ո՞ր համաստեղության տակ եք ծնվել կամ ինչ համաստեղության տակ կուզեիք ծնված լինել:
  • Իմ կարծիքով, որ համստեղության տակ է ծնվել այսինչ մարդը,  ինչո՞ւ եմ այդպես կարծում:
  • Իմ կարծիքով այսինչ մարդը ծնվել է այսինչ համաստեղության տակ, որովհետև………

Արդյունքում` սովորողները կգործածեն ձայնագրիչը, կսովորեն հարցեր տալ, լսել ու ֆիքսել պաասխանները, կհետևեն խոսակցի ու իրենց խոսքին:

Թողնել մեկնաբանություն