Ես և իմ տիեզերքը

Նախագծի մասնակիցներ՝  երրորդ դասարանի սովորողներ
Նախագիծն իրականացվում  է/ֆիզիկական միջավայրում կամ առցանց/

Նպատակը`

Աշխարհաճանաչողության ձևավորում, տիեզերքի մասին տարրական գիտելիքների
հաղորդում,շ արջակա աշխարհի ուսումնասիրություն

Թեմատիկ միավորներ

o   Արև

o   Լուսին

o   Աստղեր

o   Մոլորակ

o   Համաստեղություններ

Բովանդակությունն ըստ գործունեության ձևերի

Մաթեմատիկա – մայրենի –մեդիատեխնոլոգիա

Քայլ 1. Ընթերցում ենք ինտերնետային կայքերից կամ այլ աղբյուրներից ընտրված
տեքստը :

Քայլ.2  Ընդգծում ենք մաթեմատիկական տվյալներ պարունակող, կամ
տրամաբանական լուծում պահանջող հատվածները:

Քայլ 3. Հատվածներն առանձնացնում ենք տեքստից ու իրական տվյալներից
օգտվելով,տ արատեսակ պահանջներ ձևակերպելով,  խնդիրներ ենք կազմում:

Քայլ.4 Բոլոր խնդիրները հավաքվում ենք, նկարազարդում ու  խնդրագիրք
ստեղծում:

Քայլ 5. Առցանց դասի կազմակերպում` ընտրում ենք  առավել հետաքրքրաշարժ
խնդիրները և հրապարակելով  ենթակայքում` առաջադրում մյուս  սովորողներին:

Արդյունքում կազմում  ենք «Տիեզերական նկարազարդ էլետրոնյաին խնդրագիրք»

Լեզվագործունեություն – մեդիատեխնոլոգիա

Քայլ. 1 Ինտերնետային կայքերից , կրթահամալիրի մեդիագրադարանից, փնտրում
առանձնացնում
ենք անհրաժեշտ նյութերը:

Քայլ 2.Կարդում ենք նյութը, ընդգծում մեզ առավել հետաքրքրող, զարմացնող,
հատվածները:

Քայլ.3.Քննարկման համար առավել նպատակահարմար է գործածել կրկնակի
գրառումների մեթոդը: Որպեսզի բոլոր սովորողները մասնակցեն քննարկմանը, կարելի է
կազմակերպել խմբային քննարկում կամ  աշխատել ինտերակտիվ գրատախտակով:
Գրատախտակը շիրմա գործիքի օգնությամբ բաժանում ենք երկու մասի: Մի
մասում մուտքագրում ենք տվյալ թեմայի երաբերյալ մեր  նախնական գիտելիքերը,
մյուս մասում ` ընթերցանությունից հետո ձեռքբերածը:

Քայլ 4. Վերջում համեմատում ենք մեր իմացածն ու սովորածը՝ ամրապնդելով
ստացած ինֆորմացին: Այս աշխատանքը հնարավորություն է տալիս աշխատանքի մեջ
ներգրավել  բոլոր սովորողներին :

«Լճակի մեջ նետված քարը» հնարի կամ «Պրիզմա» մեթոդի  կիրառմամբ երկանդամներ
ենք կառուցում, ստեղծում զվարճալի բառակապեր, հորինում պատմություններ:  Պատմությունները  մուտքագրում ենք, ընթերցում, հարցեր
առաջադրում, նոր ավարտ հորինում :

Տիեզերք, արև, լուսին, աստղ, մոլորակ և այլ  բառարմատներով բառեր են կազմում, նոր
բառեր հորինում, բացատրում  դրանց իմաստը: Բառարանների օգնությամբ դուրս ենք
բերում համանունները: Ընտրում մեզ առավել դուր եկած համանունը, պատճառաբանում ընտրությունը:

Տրված բառերով առած-ասացվածներն ենք հորինում, գրի առնում  կամ տեսաձայնագրում:
Այս աշխատանքի մեջ ներգրավում ենք նաև ընտանիքի անդամներին, այլ դպրոցում սովորող ընկերներին, ծանոթներին:

Ասացվածքի բառերը խառնում ենք,  դասավորում, նոր ասացվածքներ ստեղծում, դրանք
գրի առնում:

Արև բառով օրհնանքներ ենք գրի առնում կամ ձայնագրում:

Հորինում ենք գովք, հանելուկներ , շուտասելուկներ,  արևի, լուսնի, Երկիր մոլորակի,
աստղերի մասին,  մուտքագրում ենք, ձևավորում էջը:

Սոց. հարցում— Հարցնում ենք անցորդներին, ուսուցիչներին, սովորողներին:

o   Ի՞նչ գիտենք մեր մոլորակի մասին: Ինչո՞ւ չգիտենք:

Ինտերակտիվ դաս

Սովորողները տիեզերքի, տիեզերական մարմինների մասին հանելուկներ են հորինում, և մուտքգրելով, էլ. փոստի միջոցով ուղարկում  ուսուցչի, դասընկերների,  ծնողների
հասցեներին: Ստացողները փորձում են պատասխանել և առաջադրանքը հետ ուղարկել:
Փոստով ուղարկված  պատասխանները կարդալուց հետո,  ուղարկում ենք նաև մեր
պատասխան տարբերակը:

Խմբայինաշխատանք—մեդիատեխնոլոգիա— մայրենի լեզու

Քայլ 1.Տեքստը ընթերցում ենք, բաժանում փոքրիկ հատվածների:

Քայլ 2.   Յուրաքանչյուր խումբ ընթերցում է  իրեն բաժին ընկած հատվածը:

Քայլ 3.Ուշադիր ընթերցելուց հետո, հատվածը ներկայացնում է նկարի տեսքով:

Քայլ 4.Աշխատանքն ավարտելուց հետո խմբերը ներկայացնում են աշխատանքները:

Քայլ 5.Կարդում են իրենց նկարին համապատասխանող հատվածը և ձայնագրվում:

Արդյունքում ստացվում է ավանդապատումների նկարազ արդաուդիոգիրք:

Մայրենի լեզու

Ընթերցանության թեմաներ

«Արևքուրիկ» ընթերցարան

«Թռչունի մտածմունքը»

«Արև»

«Լուսին»

«Աստղեր»

«Ինչու՞ է երկինքը կապույտ»

Ֆրանս. ժող. Հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»

Ես և շրջակա աշխարհը

Արև

Երկիր և Լուսին

Աստղեր

Մոլորակներ

Ուսումնական նյութերի հղումներ

http://www.youtube.com/watch?v=c871e5pf3N8 – արեգակ և մոլորակներ

http://www.youtube.com/watch?v=LgKkLo5Wn4U  ինչի  համար է լուսինը

http://www.youtube.com/watch?v=98kjlWWk62c արեգակնային համակարգ

Ավանդապատումներ

Ընթերցանության թեմաներ

Արև և լուսին

Աստղեր

Ինչո՞ւ է լուսնի երեսը խմորոտ

Տեխնոլոգիա— երաժշտություն

Քայլ 1.Սովորողներին առաջարկվում է դիտարկել երկինքը օրվա տարբեր ժամերին:

Քայլ2.Հաջորդ օրը յուրաքանչյուրը պատմում է իր տեսածի, տպավորութունների
մասին:

Քայլ.3. Երգի դասին կազմակերպում ենք երաժշտության ունկնդրում

Քայլ. 4 Առաջարկված երաժշտական ստեղծագործություններից ամեն մեկն
ընտրում է «իր երկնքի» տրամադրոթյանը համապատասխանող  երաժշտությունը
և ականջակալների օգնությամբ, երաժշտության ունկնդրման ընթացքում  նկարում
է այն :

Այս աշխատանքը կարելի է կատարել նաև տեխնոլոգիայի դասին` վրձնանկարի
միջոցով : Նախնտրությունը թողնում ենք սովորողներին:

Քայլ. 5 Սովորողները կարող են պատմել իրենց նկարը,  ձայնագրել և համադրելով
նկարաշարի և երաժշտության հետ ստեղծել անհատական կամ դասարանական
տեսանյութ:

Արդյունքում կստեղծվի  «Մայրամուտն իմ պատուհանից» երաժշտական նկարաշարը,
«Իմ երկինքը» նկարապատումը:

 Մոլորակ

«Իմ մոլորակը»- նկարում են, համակարգչային նկարչական ծրագրով  ու գրավոր
պատմում:

  • Ի՞նչն է վատ իմ մոլորակում, ինչը` լավ: Համեմատում են Երկիր մոլորակի հետ,
    գտնում նմանություններն ու տարբերությունները:
  • Մեր դպրոցը, դասարանը մեր մոլորակն է:
  • Օր, ամիս, տարի, տարվա եղանկաներ: Եղանակների դիտարկում:
  • Ի՞ն չ ձև ունեն երկնային մարմինները:
  • Ինչո՞ւեն դրանք կլոր:
  • Ի՞նչ կլիներ, եթե կլոր չլինեին….
  • Զրույցքննարկում ՝  Ո՞րն է իմ դերը մեր մոլորակում:
  • Մեր «մոլորակի» արևը, լուսինը, աստղերը ովքե՞ր են, ինչո՞ւ եմ այդպես կարծում:

Մարմնակրթություն –թատրոն—պար –ընթերցանություն

«Պարտեզ» ամսագրի «Խաղադարան» բաժնից  փորձում ենք գտնել խաղեր, որոնք փոքր
ինչ ձևափոխելով, կարող ենք հարմարեցնել երկնային մարմինների դերին ու շարժումներին:  Հորինում ենք շարժական կամ երաժշտաթատերական խաղեր:
Դրանք տեսագրում ենք ու ներկայացնում կայքում:

 Համաստեղություններ՝

Սովորողները նշում են իրենց ծննդյան ամիս, ամսաթիվը և աղյուսակի օգնությամբ
պարզում, թե իրենք/ հետո նաև ընտնիքի անդամները, ուսուցիչը և այլն  / ո՞ր համաստեղությանտակ են ծնվել:

Քայլ.1.Դիտում ենք ուսումնական ֆիլմ  համաստեղությունների մասին:

Քայլ.2 Նոր համաստեղություններ ենք հորինում, գծագրում, չափում երկարությունը
կամ որոշում պարագիծը:

Քայլ. 3Բնորոշում, նկարագրում ենք  տվյալ համաստեղությունը, այդ համաստեղության
տակ ծնված մարդուն, պարզում թե մեզ ծանոթ մարդկանցից ո՞ւմ է նման և այլն….

Օտար լեզուներ

Ինտերնետային ֆիլմերի, ուսումնական նյութերի զգալի մասը օտարալեզու է, ինչն էլ լավ
առիթ է հանդիսանում թարգմանություններ կատարելու, ուսուցչի թարգմանությունները
լսելու, նոր բառեր ու արտահայտություններ  սովորելու,  ինչպես նաև նյութը միայն
պատկերի միջոցով ընկալելու, համար:

Զվարճալի հարցում` ձայնագրիչի կիրառմամբ

  • Ո՞ր համաստեղության տակ եք ծնվել կամ ինչ համաստեղության տակ կուզեիք ծնված
    լինել:
  • Իմ կարծիքով, որ համստեղության տակ է ծնվել այսինչ մարդը,  ինչո՞ւ եմ այդպես
    կարծում:
  • Իմ կարծիք ով այսինչ մարդը ծնվել է այսինչ համաստեղության տակ, որովհետև………

Արդյունքում` սովորողները կգործածեն ձայնագրիչը, կսովորեն հարցեր տալ, լսել ու
ֆիքսել պաասխանները, կհետևեն խոսակցի ու իրենց խոսքին:

Նյութը պատրաստելու ընթացքում միասին կլսենք ձայնագրությունները, լեզվական, խոսակցական շտկումներ կկատարենք, հետևություններ կանենք, մեդիատեխնոլոգիայի
դասին պարզագույն ծրագրերով մոնտաժային աշխատանք կիրականացնենք ,
արդյունքում էլ ուսուցողական ու զվարճալի ռադիոնյութ կստացվի:

Ընտանեկան առաջադրանքներ՝

Ուղղված են  ոչ միայն սովորողին այլ նաև ընտանիքի անդամներին: Նպատակը`
աշխատանքի մեջ ծնողների ներգրավումն է: Աշխատանքները շարունակական են: Ստեղծագործական աշխատանքները կատարում ենք դասարանում, իսկ դիտարկումները, տեխնիկական, որոնողական աշխատանքների զգալի մասը կատարում են տանը`
ծնողների օգնությամբ: Կատարած աշխատանքներն ուղարկվում են ուսուցչի էլ. փոստին:
Հաջորդ օրը աշխատանքի արդյունքերը սովորողները ներկայացնում են իրենց
ընկերներին: Պատրաստի աշխատանքները հրապարակվում են դպրոցի ենթակայքում:

Առաջարկվում է ֆոտոխցիկի, բջջային հեռախոսի կամ ձեռքի տակ եղած այլ թվային
գործիքի օգնությամբ նկարել լուսաբացը, մայրամուտը, հետևել արևի և լուսնի փոփոխոխություններին և ֆոոշարքի միջոցով  ներկայացնել` տեղադրելով ուսումնական
կայքում կամ բլոգում:

Գնահատում՝

Նախագծի գնահատումն իրականացվում է  բոլոր սովորողների ակտիվ ու ստեղծագործական աշխատանքի մեջ ներգրավվածությամբ: Յուրաքանչյուրը մասնակցելու, ընդհանուր
նախագծի մեջ իր բաժին կարևոր աշխատանքը  կունենա:

Լեզվագործունեության արդյունքում`

Կատարված բառային ու տեքստային առաջադրանքները,  հորինած ստեղծագործությունները, ընթերցած ավանդապատումները,  ինչպես նաև  ստեղծված նկարազարդ աուդիոընթերցարանները, երաժշտական նկարաշարերը, ձայնագրությունները
կներկայացվեն  անհատական ամսագրերում:

Մաթեմատիկական գործունեության արդյունքում` իրական տվյալները
առանձնացնելով ու հետաքրքրաշարժ, տրամաբանական պահանջներ
առաջադրելով` դասարանական
խնդրագիրք կկազմենք:

Օտար լեզուներ՝ Կստեղծենք եռալեզու բառարան :

Երաժշտական— բնագիտական –տեխնոլոգիական գործունեության արդյունքում` 

Կունենանք խմբային ու անհատական դիտարկումները ներկայացնող,
երաժշտական նկարաշարեր, որոնք կհանդիսանան նաև ունկնդրման նյութ մյուս
սովորողների համար:

Աղբյուրը Արմինե Աբրահամյանի բլոգից

Թողնել մեկնաբանություն