«Խնկոյանական օրեր» նախագիծ

Խնկոյանականօրերըերրորդդասարանում

Նպատակը՝ Խնկոյական օրեր նախագծի իրականացում կրտսեր դպրոցի երրորդ դասարանում:

Խնդիրները` Խնկոյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում, Խնկոյանի ստեղծագործություններին  ծանոթանալ,  ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավումը սովորողների ուսումնական գործունեությանը, բառապաշարի հարստացում, գրական ժաշակի ձևավորում ու զարգացում, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում, էլեկտրոնային փոստի կիրառում, ենթակայքի սպասարկում անհատական էջերից, դասարանական բլոգի սպասարկում, անհատական և խմբային (դասարանական) մեդիանյութերի, մեդիափաթեթների ստեղծում, առցանց քննարկումների կազմակերպում:

Սպասվելիքարդյունքներ՝

  • Խնկոյանական ընթերցարանների ստեղծում
  • Խնկոյանական մեդիափաթեթի հավաքում և հրապարակում

Ստեղծագործություններիցանկ՝

Խնկոյան <<Ձմեռ>>

Խնկոյան <<Ճպուռն ու մրջյունը>>

Խնկոյան <<Գայլն ու կատուն>>

Խնկոյան <<Ծիծեռնակին>>

Ընտանեկաննախագիծ

Խնկոյանի ստեղծագործություններից  հայրիկները, մայրիկները ընտրում են իրենց ամենսիրելի ստեղծագործությունները, կարդում են մեզ համար, սովորողները ձայնագրում են, մեդիաֆիլմ կամ աուդիոգիրք են պատրաստում, հրապարակում են դասարանական բլոգում, ենթակայքի իրենց անհատական էջում:

Խմբայիննախագծերը նույնպես արդյունավետ են, երբ կարդալուն  միանում է տեխնոլոգիան:

«Ճպուռնումրջյունը» ստեղծագործությունը  դերերով կարդալուց և քննարկելուց հետո սովորողներին հանձնարարվում է խմբերով աշխատել: Կավով ծեփել, այնուհետև՝ գունավորել կերպարներին, պատրաստել անհրաժեշտ դեկորացիան: Թվային ֆոտոխցիկով նկարել հերոսների խաղ-ներկայացումը ու արդյունքում կունենանք մեդիաներկայացում:

Աշխատանքբանաստեղծություններիհետ

Բանաստեղծությունը սովորել կենդանի խաղի, բեմականացման, նկարելու միջոցով:

Սովորողները ծանոթանում են «Ձմեռ» բանաստեղծությանը, Wizardbrush  ծրագրով նկարում են բանաստեղծության հատվածները, ձայնագրիչով ձայնագրում  բանաստեղծությունը:  Ձայնագրիչով աշխատանքը լուծում է մի շարք խնդիրներ՝ նպաստում է բանավոր խոսքի զարգացմանը և ճիշտ արտասանությանը, ինչպես նաև լսողությանը զարգացմանը (լսելով գտնել թույլ տրված արտասանական սխալները): Ձայնագրիչով աշխատելիս սովորողները լսում են միմյանց, հայտնում կարծիքներ լսած նյութի վերաբերյալ, քննարկում հետագա անելիքները: Նախագիծն ամբողջացնում է ֆիլմերում, մեդիանյութերում հնչած երաժշտությունը, որի ընտրությունը պիտի համապատասխանի և ուսումնական, և բարձրաճաշակ երաժշտության նորմերին:

Նախատեսվում է ուսումնական ճամփորդությունԽնկոյանիանվանգրադարան:

Ուսումնական ճամփորդությունից առաջ սովորողներին հանձնարարվում է համացանցից, հանրագիտարանից տեղեկություններ հավաքել  Խնկոյանի մասին, ծանոթանալ նրա ստեղծագործություններին, հրատարակված գրքերին: Ճամփորդությունից հետո սովորողները կայքում պատմում են, թե ինչ տվեց նրանց թանգարան այցելությունը, ինչ նոր բան սովորեցին:

Խնկոյան + Մաթեմատիկա =ԽնկոյանականԽնդրագիրք

Ընտրել Խնկոյանի սովորողներին ծանոթ ստեղծագործություններ ու դրանց հիման վրա կազմել մաթեմատիկական, տրամաբանական առաջադրանքներ, հարցարաններ: Կարևոր նախապայման է՝ ստեղծագործությունը պետք է յուրացված լինի:

Նախատեսվում է կազմել կամ ստեղծագործությունը վերածել (ներկայացնել) ՝

  • Որպես գնացուցակ
  • աղյուսակների, դիագրամների տեսքով
  • ռոդարիական հարցարանների տեսքով

Ինչպես նաև՝ հաշվել ուսումնական ճամփորդության ծախսերը՝ տոմսի արժեքը, ճանապարհի հեռավորությունը:

Խնկոյան + Բնագիտություն = բնագիտական մեդիաընթերցարաններ

Խնկոյանի ստեղծագործություններից  սովորողները ընտրում են անցած ստեղծագործությունների միջատ-հերոսների, կենդանի-հերոսների՝  մրջյունների, ծիծեռնակների, գայլերի, կատուների, համացանցից  տեղեկություններ են հավաքում դրանց մասին, մշակում են այդ ինֆորմացիան, ներբեռնում են նկարներ: Power Point ծրագրով հավաքում են՝

  • Մեդիաընթերցարան միջատների մասին
  • Մեդիաընթերցարան վայրի կենդանիների մասին
  • Մեդիաընթերցարան ընտանի կենդանիների մասին

ՏեխնոլոգիաԽոհանոց

Նախագծի ընթացքում նախատեսվում է թխել խնկոյանական հերոսների, կազմակերպել հյուրասիրություն:

Նախագծի իրականացման ընթացքում ստեղծված մեդիանյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Ամփոփում՝

Խնկոյանական օրեր՝

Մկների ժողովը

Նարեկ Ղարիբյան-Մկների ժողովը

Լիա Մկրտչյան-Մկների ժողովը

Արես Սուքիասյան-Մկների ժողովը

Վիկտորիա Փիրումյան-Մկների Ժողովը

Դանիել Մաղաքյան-Մկների ժողովը

Հասմիկ Ալեքսանյան-Մկների ժողովը

Լաուրա Ղազարյան-Մկների ժողովը

Գոհար Հովհաննիսյան-Մկների ժողով

Սոսե Ժամհարյան-Մկների ժողովը

Ստեփան Բաբայան-Մկների ժողովը

Աշոտ Գրիգորյան-Մկների ժողովը

Վահան Պետրոսյան-Մկների ժողովը

Աշոտ Բարսեղյան-Մկների ժողովը

Ռաֆայել Զաքյան-Մկների ժողովը

Անահիտ Թովմասյան-Մկների ժողովը