«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 1-մարտի 1

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանցիներ

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին, թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնում ենք սովորողների բանավոր և գրավոր  խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությանը, անկաշկանդ արտահայտելու կարողությունը, իսկ արդյունքը` թումանյանական ընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածու ստեղծելը: Շարունակել կարդալ

Ձմեռային մարզական ստուգատես

զառ

Վայրը՝ Կոտայքի մարզ, գյուղ Զառ

Ճամփորդության ամսաթիվը՝ հունվարի 21

Մասնմակիցներ՝ 2-րդ դասարանի ճամբարականներ

Պատասպանատու՝ Լուսինե Պետրոսյան, Արմինե Գոգինյան, Միքայել Ղազարյան

Մեկնումը դպրոցից՝ ժամը 10։00

Ժամանումը դպրոց՝ ժամը 15:00

Նպատակը՝ Ձմեռային մարզական սուգատես

  • քայլարշավ-ձմեռային թափառումների իրականացում,
  • սովորողների մոտ ձմեռային մարզախաղեր խաղալու հմտությունների ձեռքբերում, զարգացում,  ամրապնդում,
  • նպաստում մարզական կարողությունների, հմտությունների զարգացմանը, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը, տարածմանը:

Խնդիրները՝

  • մարզական պարապմունքների իրականացում,
  • ազգային և ձմեռային-բակային խաղերի կազմակերպում /ձնագնդի, սահնակ/,
  • ձնանկարչություն,
  • մարզական մրցաշարերի իրականացում,
  • դահուկավարություն, սահնակավարություն,
  • խմբով աշխատելու կարողությունների զարգացում,
  • շրջակա միջավայրի ուսումնասիրում, ճանաչում։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • օրապահիկ
  • թեյ
  • բժշկական արկղիկ
  • սահնակ
  • դահուկ
  • չմուշկ

Ամփոփում՝ Ճամփորդություն դեպի Զառ գյուղ

«Ամանորյա ծես» ուսումնական նախագիծ

Ամանորյա ծեսը կրթահամալիրի ամենաուրախ ու ամենասպասված տոներից է: Ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Մասնակիցներ- Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողներ Շարունակել կարդալ

Ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Capture

Նախագծի մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության օրը՝ 8.11.19
Ժամը՝ 10:00-ից 14:00

Բացօթյա պլեներ-դիտարկում Ջրվեժի արգելոցում: Երկնքի, ամպերի, շրջակա միջավայրի ուսումնասիրություն, դիտարկումներ, լուսանկարում, աշնան գույների դիտարկում: Կոների, գունավոր տերևների, սերմերի հավաքում՝ տեխնոլոգիական աշխատանքների իրականացում:

Գույներ, ազդեցություններ. լուսանկարչական ֆլեշմոբ՝ նկարում ենք

  • աշնան գույներ
  • աշնանային տրամադրություն
  • անսովոր դեմքեր
  • իմ ընկերը
  • աշնանային սելֆի

Տեսապատումներ Ջրվեժի արգելոցում /սովորողների կողմից/:

Անհրաժեշտ պարագաներ

  • խոշորացույց
  • կողմնացույց
  • ֆոտոխցիկ
  • հեռախոս

Նախագծի արդյունքը. Ֆոտոշարքերի, ֆիլմերի թողարկում կայքում և բլոգում:

«Աշնանային արձակուրդ» նախագիծ

Տևողությունը հոկտեմբերի 28- նոյեմբերի 3

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի երկրորդ  դասարանցիներ

Աշնանային արձակուրդներին իրականացվող նախագծերն են՝

  • Մեր բակի (գյուղի, հանգստյան գոտու) աշունը-ֆոտոշարքի ստեղծում (նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու,  դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը)

Ամեն սովորող նկարում է իր բակը,  իր փողոցը և ֆոտոպատումը ուղարկում ինձ։

  • Խոսում են երկրորդ դասարանցիները (բանավոր խոսքի զարգացում)

Ճպուռն ու մրջյունը

Խոզն ու ագռավը 

Ագռավն ու աղվեսը

Ընտրում եք, ձայնագրում կամ տեսաձայանգրում և ուղարկում իմ էլեկտրոնային փոստին։ Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։