Ձոն մայրիկներին

Արևմտյան դպրոց պարտեզի առաջին դասարանցիներ, «Ձոն մայրիկիս» նախագծի ամփոփում։

 

Մայրիկադիմանկարաշար

Սիրելի՛ մայրիկներ, գտեք Ձեզ նկարաշարում։ Արևմտյան դպրոց պարտեզի առաջին դասարանցիներ, «Ձոն մայրիկիս» նախագծի ամփոփում։

 

 

«Ձոն մայրիկիս» նախագիծ

Նախագիծը սկսում ենք իրականացնել մարտի 1-ից մինչև ապրիլի 10-ը

Նախագծից ակնկալվող արդյունքներ
Մայրիկների համար, կավից պատրաստել կախազարդ և դիմանկար իր շրջանակով:

Նախագծի ընթացքը 
Զառա Ոսկանյանի հետ համագործակցելով՝ կպատրաստենք կավե թեյնիկ, որը թրծելուց հետո կներկենք և կձևավորենք: Հաջորդ քայլը կլինի մայրիկների դիմանկար նկարելը, որի համար շրջանակ կպատրաստենք և արդյունքում՝ ձոն մայրիկին նախագծի ավարտին մայրիկներին կնվիրենք մեր ձեռքերով պատրաստած կախազարդ և դիմանկար իր շրջանակով: 

Կունենանք նաև դասարանական փոքրիկ տեսաֆիլմ և ռադիոնյութ նվիրված մայրիկներին: