Խնդիրներ է առաջարկում Լաուրան

  1. Փողոցի աջ կողմում կա 16 ծառ։ Իսկ ձախ կողմում՝ 5 անգամ ավելի։ Քանի՞ ծառ կա փողոցի երկու կողմերում։
  2. Ծառատունկի ժամանակ աշակերտները տնկեցին 16 տանձենի և 12 անգամ ավել խնձորենի: Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին աշակերտները:
  3. Մի փաթեթի լարի երիարությունը 200մ է: Մյուսինը՝ 55մ-ով ավելի: Ընդամենը քանի՞ մ է երկու փաթեթների լարերի երկարությունը:
  4. Մի փաթեթի լարի երիարությունը 150մ է: Մյուսինը՝ 10 անգամ  կարճ: Ընդամենը քանի՞ մ է երկու փաթեթների լարերի երկարությունը:
  5. Լիլին գնեց 4 տուփ կարագ: 1 տուփի զանգվածը 250գ է: Քանի՞ գրամ կարագ գնեց Լիլին:
  6. Խմորեղեն պատրաստելու համար մայրիկին անհրաժեշտ է 3 տուփ կարագ:  1 տուփի զանգվածը 300գ է: Քանի՞ գրամ կարագ է անհրաժեշտ մայրիկին:

 

 

 

Զատիկն ու մրջյունը

Մի օր զատիկը ծիծաղելով քնից արթնացավ։ Պարզվեց, որ նրան քնի մեջ խուտուտ էին տալիս: Աչքերը բացեց, նայեց շուրջը, բայց ոչինչ չկար․ շրջվեց կողքի վրա ու փորձեց քնել: Դեռ չէր հասցրել քնել, նորից խուտուտ զգաց: Անմիջապես բացեց աչքերը ու, ինչ տեսնի, իր մտերիմ ընկեր մրջյունն էր: Երբ տեսավ նրան երկուսով սկսեցին բարձր ծիծաղել: Այնքան ծիծաղեցին, որ գլորվեցին ու կակաչի միջից ընկան:

Հեքիաթի ժամ Դասարանական TV

 

Դասարանական TV հաղորդում «Հեքիաթի ժամ»։ Նախագիծը համակարգում են Արևմտյան դպրոցի ծնողները և Լուսինե Պետրոսյանը։ Հաղորդավար՝ Լաուրա Ղազարյան։

Հանս Քրիստիան Անդերսեն «Մատնաչափիկը»

Մի կարմիր ձվիկի պատմություն

SAVE_20200403_101605Մոտենում էր Զատիկի տոնը, իսկ ձվիկը տխուր էր: Ոչ ոք չգիտեր նրա տխրության պատճառը: Պարզվում էր, որ ձվիկը մտածում էր, թե ինչ զգեստ է հագնելու Զատիկի տոնին: Նա շատ էր ուզում տարբերվեր ուրիշներից և որ այդ օրը բոլորը հիանային իր տեսքով: Երկար մտածելուց հետո նա վերջապես գտավ այն, ինչ ուզում էր և անչափ ուրախացավ: Ձզգեստ հագնել, մտածելով որ կարմիր գույնը բոլորի աչքին առաջինը կերևա:Եվ ահա մոտեցավ այն պահը որին նա այդքան սպասում էր, և նա հագավ իր հրաշալի կարմիր զգեստը և գնաց խնջույքին: Բոլորը նրան էին նայում ու հիանում նրա կարմիր զգեստով, իսկ ինքը շատ գոհ էր իր տեսքից: Այդ օրվանից բոլոր ձվիկները որոշեցին Զատիկի տոնին հագնել հենց կարմիր հանդերձանք: