«Բարձունքի հաղթահարում» նախագիծ. դեպի Ծաղկեվանք

caxkevanq

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2.2 դասարանի սովորողներ

Սովորղների թիվ՝ 26

Պատասխանատուներ՝ Լուսինե Պետրոսյան, Գոգինյան Արմինե

Վայր՝ Կոտայքի մարզ, Արայի լեռԾաղկեվանքԾաղկեվանքի մասին ավանդություններ :

Օր՝  Սեպտեմբերի 20, ժ. 9:30, վերադրաձ՝ ժ. 16:00
Մեկնարկի վայր՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 9:30
Վերադարձը՝ Արևմտյան Դպրոց-պարտեզ ժ. 16:00

Ճանապարհի նկարագրություն՝

Երևան-Արա լեռ հեռավորությունը՝ 54,7 կմ

  1. Առաջին կանգառը Նոր Երզնկա
  2. Գետի շրջակա տարածքի ուսումնասիրություն
  3. Քասաղ գետի մոտ էկո աշխատանք  /խաղերգերի ուղեկցությամբ «Գնացեք տեսեք»/
  4. Երկրորդ կանգառը Դեմիրճյանի այգիների մոտ
  5. Խնձորի համտես
  6. Ընդմիջում
  7. Կանգառ Շամիրամի կամրջի մոտ
  8. Քայլարշավ կամրջի մոտից դեպի Ծաղկեվանք
  9. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  10. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  11. Ազգային խաղեր /հոլ. հավալլա, քարկտիկ և այլն/

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու կարողություններ
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը.
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկո աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Ճափորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • հարմար ուսապարկ, հագուստ (անպայման տաք հագուստ)
  • արևապաշտպան քսուկ, գլխարկ, ակնոց, տաք գուլպաներ
  • խաղեր՝ գնդակ, պարան
  • անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • օրապահիկ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում

իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Ճամփորդությունից հետո նախագծի արդյունքները կհրապարակվեն ենթակայքում և դասարանական բլոգի սովորողների ենթաբաժիններում: