Տխուր ծաղիկը

Կար չկար դաշտի մեջտեղում մի տխուր ծաղիկ կար: Նա տխուր էր, քանի որ ընկերներ չուներ, իր հետ զրուցող չկար: Նա շատ էր ուզում, որ իր շուրջը ուրիշ ծաղիկներ ծաղկեն: Մի օր հորդառատ անձրև եկավ և շարունակվեց ամբողջ գիշեր, ծաղիկը շատ էր վախեցել, որ ուժեղ քամին իրեն կպոկի, կքշի: Առավոտը եկավ և ծաղիկը վախվխելով բացեց աչքերը, նայեց իր շուրջն ու ուրախությունից լացեց, քանի որ նրա կողքին փոքրիկ ծիլեր կային: Ծաղիկը ուրախ ասաց.

-Ես էլ միայնակ չեմ: